Ֆլորիդայում թռչունը սպանել է 75-ամյա տղամարդուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖլորիդայում թռչունը սպանել է 75-ամյա տղամարդուն: Ինչպես հաղորդում է BBC-ն, դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին ծանր վիրավորում ստացած տղամարդուն, որի վրա հարձակվել էր կազուարը: Մարվին Հայոսը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր ստացված վնասվածքներից: Ենթադրվում է, որ Մարվինն ընկել էր եւ նրա վրա հարձակվել էր էկզոտիկ թռչունը, որին պահում է տղամարդը:
Կազուարներն աշխարհում ամենախոշոր եւ ծանր թռչուններն են. նրանց քաշը կարող է գերազանցել 45 կիլոգրամը: Թռչունները կարող են թռնել մինչեւ 50 կմ/ժ արագությամբ, նրանք ունեն նաեւ երկար ճանկեր:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



