ԱԳՆ-ն Պուտինի հանձնարարությամբ դիմել է արտասահմանցի գործընկերներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը կդիմի բոլոր արտասահմանցի գործընկերներին Եգիպտոսում A321 օդանավի կործանման մեղավորներին գտնելու հարցում համագործակցելու նպատակով: Այդ մասին ֆեյսբուքում գրել է գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախագահն ԱԳՆ-ին հանձնարարել է հանցագործներին փնտրելու եւ պատժելու աշխատանքների իրականացման շրջանակում դիմել բոլոր գործընկերներին: Հանձնարարությունը կկատարվի»,- ասված է Զախարովայի հայտարարության մեջ, տեղեկացնում է Gazeta-ն:
Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել էին, որ ավիաաղետի պատճառը ահաբեկչական գործողությունն է եղել:
Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող A321 օդանավի անկման հետեւանքով զոհվել էին այնտեղ գտնված բոլոր 224 մարդիկ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



