Թուրքիայում այսօր տեղի կունենա նոր մեջլիսի առաջին նիստը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում նոյեմբերի 17-ին, 15։00-ին տեղի է ունենալու Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման առաջին նիստը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայի խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունենում նախատեսվածի համաձայն՝ ընտրությունների արդյունքը պաշտոնապես հայտարարվելուց 5 օր հետո։
Առաջին օրը տարիքով ամենաավագ պատգամավորը ժամանակավորապես կստանձնի խորհրդարանի նախագահի պաշտոնը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ կրկին Դավութօղլուին կհանձնարարի կազմել կառավարություն։
Նշենք, որ խորհրդարան անցած կուսակցությունները ներկայացված են լինելու պատգամավորների հետեւյալ թվով. «Արդարություն եւ զարգացում»-317, «Ժողովրդա-հանրապետական»-134, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» -59 եւ «Ազգայնական շարժում»-40 պատգամավոր։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



