Փոփոխություններ` «Ալաշկերտի» մարզչական շտաբում
ՍՊՈՐՏ«Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի և իր մարզչական շտաբի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, որի գխավորությամբ «Ալաշկերտը» 2 տարի անընդմեջ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամ Ոսկանյանին և իր մարզչական շտաբին` կատարած աշխատանքի համար, և հաջողություն է մաղթում մարզիչներին` հետագա կարիերայում: Հիշեցնենք, որ Խաշմանյանն օրերս էր ազատվել «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից:


1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



