Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Դա­տա­րան­նե­րը մինչ այժմ էլ շա­րու­նա­կում են որո­շա­կի կախ­վա­ծու­թյան, ազ­դե­ցու­թյուն­նե­րի տակ գտնվել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Անցումային արդարադատության գործընթացի շուրջ առաջիկայում արդեն սպասվում են լսումներ: Այդ գործընթացի արդյունքում, ըստ մի շարք հայտարարությունների, ակնկալվում է հասարակության վստահությունը վայելող դատական իշխանություն ունենալ: Անցումային արդարադատության, ինչպես նաև ընդհանուր իրավական համակարգի շուրջ զրուցել ենք «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:

Անցումային արդարադատությունը կտա՞ իրավական պետություն և հասարակության վստահությունը վայելող դատական իշխանություն ունենալու երաշխիքը: Անդրադառնալով թեմային՝ մեր զրուցակիցը նկատում է. «Տարբեր երկրներում անցումային արդարադատությունը կոչված է հասարակության մեջ համերաշխության մթնոլորտ ձևավորելուն: Իսկ սա նշանակում է, որ հասարակության տարբեր խավեր անցումային արդարադատության հետ ինչ-որ սպասելիքներ են կապում: Եթե անցումային արդարադատության կիրառման պարագայում հասարակության այս կամ այն խմբի սպասելիքները չարդարացան, ապա այդ հանգամանքը ոչ թե նպաստելու է համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, այլ ավելի շատ է խորացնելու անվստահությունը»:

Էլինար Վարդանյանի խոսքով, իրավական պետություն կառուցելու ճանապարհին ՀՀ հիմնական խնդիրը դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունն է: «Առաջին և կարևոր քայլը դատաիրավական բարեփոխումները պետք է լինեին: Այսինքն, հստակ հայեցակարգի սահմանում, ինչպես նաև դրա հիման վրա բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների կատարում: Եվ եթե մենք մի կողմ ենք դնում այս կարևոր խնդիրը և ողջ ուշադրությունը սևեռում ենք անցումային արդարադատության վրա, ապա այս պարագայում դատաիրավական համակարգը ու այդ համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը երկրորդ պլան են մղվում: Այդ ամենի հետևանքով դատական համակարգի նկատմամբ վստահության դեֆիցիտը շարունակում է առկա մնալ, ինչն ամենևին իրավական պետության ձգտման նախադրյալ չէ»,շեշտեց մեր զրուցակիցը:

Մյուս կողմից՝ նա նկատում է՝ անցումային արդարադատության մասին բազմիցս խոսվել է, բայց, այդուհանդերձ, չի հստակեցվել այն պատկերացումը, թե այն ինչպիսի՞ մոդել է ունենալու:

«Եթե այդ քննարկումների արդյունքում հստակեցվի մոդելը, հնարավոր կլինի հետևություններ անել: Մասնավորապես, այն արդյոք հասարակության մեջ ավելորդ լարվածություն չի՞ բերելու և արդյոք իսկապես ծառայելո՞ւ է համերաշխության մթնոլորտի ձևավորմանը»,-ասաց նա՝ այդ համատեքստում ընդգծելով, որ առանց այդ էլ մեր հասարակության մեջ այսօր շատ լարված մթնոլորտ է՝ հասարակության տարբեր շերտեր գտնվում են բարիկադների տարբեր կողմերում:

Շարունակելով խոսել անցումային արդարադատության մասին և անդրադառնալով այս ընթացքում շրջանառված «մեղավորության կանխավարկածին», «առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձմանը», նա նշեց. «Եթե անցումային արդարադատությունը դիտարկվում է որպես դատական համակարգին զուգահեռ որևէ մարմին, դա նշանակում է, որ այստեղ սուբյեկտիվիզմի գործոնը, այսպես, թե այնպես, առկա է լինելու: Եթե դա լինելու է վերդատական որևէ մարմին, ապա դա էլ իր հերթին հակասում է մեր Սահմանադրությանը: Ես չգիտեմ՝ նման քննարկումներ կա՞ն, թե՞ ոչ: Իսկ ինչ վերաբերում է քննարկումներին, որոնք առնչվում են մեղավորության կանխավարկածին, ապա այդ տերմինն օգտագործելն ինքնին արդեն իսկ ոչ իրավական է: Առհասարակ տարբեր իրավական հասկացություններ այս պարագայում տարբեր կերպ են մեկնաբանվում և խառնվում են իրար: Մեծ հաշվով, այսպիսի մոտեցման պարագայում, իհարկե, անցումային արդարադատությունը մտահոգությունների տեղիք է տալիս: Ինչ վերաբերում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձմանը, ապա երբ ի սկզբանե խոսվեց այդ հասկացության մասին, այն ներկայացվեց բավականին աղավաղված: Տպավորություն ստեղծվեց, որ այն դատարանից անկախ գործընթաց պետք է լինի: Մինչդեռ միջազգային տարբեր փաստաթղթերով սա իր մեջ բոլորովին այլ հասկացություն է պարունակում, և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վերաբերյալ մեր իրավական կարգավորումները պետք է շատ զգույշ արվեն: Դրանք բացառապես միջազգային ստանդարտներին համապատասխան պետք է արվեն: Հակառակ պարագայում սա կարող է տարբեր չարաշահումների տեղիք տալ»:

Էլինար Վարդանյանի գնահատմամբ՝ իշխանափոխությունից հետո իրավական համակարգում ևս բարեփոխումների հստակ ծրագիր պետք է մշակվեր: «Առհասարակ տարբեր ոլորտներում պետք է բարեփոխումների հստակ փաթեթներ սահմանվեն, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ այդ հարցերի առումով կայուն լճացում էր, ներքին ռեֆորմների գնալու փորձեր չէին արվում: Տարիներ շարունակ խոսվել է այն մասին, որ դատական համակարգը բարեփոխման կարիք ունի, հասարակության մոտ վստահության պակաս կա: Առաջին քայլերը պետք է ուղղված լինեին դատաիրավական բարեփոխումներին: Այդ առումով կառավարության ծրագրից հստակ մոտեցումներ էի սպասում, մինչդեռ ընդամենը հանդիպեցի դատական իշխանության անկախությանը չխառնվելու հայտարարությունների: Այդուհանդերձ, նշվածը ևս շարունակում է շատ վիճելի մնալ, որովհետև տարբեր դրվագներ ապացուցում են այն հանգամանքը, որ դատարանները մինչ այժմ շարունակում են որոշակի կախվածության, ազդեցությունների տակ գտնվել: Հետևաբար, այս ոլորտը բարեփոխման անհրաժեշտություն ունի: Ունի նաև քաղաքական որոշման կարիք, ըստ որի՝ ինչոր մի պահից իշխանությունները պետք է դադարեն ազդել դատական իշխանության վրա, որովհետև հակառակ պարագայում տարբեր տեսակի որոշումները միշտ կասկածի տակ են դրվելու»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն