Քերրին հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» տարածքներ է կորցնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետության» զինյալները տարածքներ են կորցնում Մերձավոր Արեւելքում: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ելույթ ունենալով Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո, հայտնում է Reuters-ը:
«Համագործակցության աստիճանը ամենաբարձր մակարդակի վրա է: Մենք համաձայնել ենք ավելացնել տեղեկությունների փոխանակումը, ու ես վստահ եմ, որ առաջիկա շաբաթներին ԻՊ-ը շատ ավելի մեծ ճնշում է զգալու: Նրանք հիմա զգում են դա: Նրանք երեկ էլ էին զգում դա: Նրանք զգում էին դա անցած շաբաթներին: Մենք ավելի շատ տարածքներ ենք գրավել: ԻՊ-ը կորցնում է իր տարածքները»,- ասել է Քերին, հայտնում է Gazeta-ն:
Նա նաեւ հաստատել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Վաշինգթոն կժամանի հաջորդ շաբաթ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



