Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հենց լինի մի օր, որ լրիվ ազատ լինենք, կամուսնանանք». Գրիգ և Սոնա

ԼԱՅՖ

Ավելի քան վեց տարի է, ինչ հումորիստ, սցենարիստ Գրիգոր Գեւորգյանը եւ պարուհի Սոնա Եսայանն ընկերություն են անում: Նրանց սիրո պատմությունը ճիշտ իրենց նման է՝ արկածներով ու հետաքրքիր պատմություններով լի: Երկարատեւ հարաբերությունների հետաքրքիր դրվագները զույգը վստահել է BRAVO.am-ին, ինչպես նաեւ նկարահանվել մեր նոր ֆոտոշարքում:

«Չենք սիրում նրան, ում միջոցով ծանոթացել ենք»


Գրիգ. Ծանոթացել ենք սոցիալական ցանցերից մեկում՝ ծանոթի շնորհիվ: Այդ ծանոթի անունը չենք ասում, որովհետեւ չենք սիրում իրեն: Նա նույնիսկ չգիտի, որ իր միջոցով ենք ծանոթացել: Առաջին դիալոգը շատ լավ ստացվեց ու դրան հաջորդեցին երկրորդը, երրորդը… Առհասարակ չենք ժամադրվում, ուղղակի միասին ինչ-որ տեղ ենք գնում:

Գրիգը եւ Սոնան


Սոնա. Մինչ մեր պաշտոնական ժամադրությունը, Գրիգն ինձ մի քանի անգամ տեսել է, ես իրեն՝ ոչ: Առաջին անգամ մեր ժամադրությանն եմ տեսել: Երկար էի պատրաստվել առաջին հանդիպմանը: 

«Ես կպատմեմ ճիշտը…»
Սոնա. Գրեթե միշտ սպասողի դերում եմ: Գրիգը շատ է ուշանում, եղել է, որ երկու ժամ սպասել եմ: Ինքս միշտ կես ժամ շուտ եմ պատրաստ լինում (Մեր հարցազրույցն էլ Գրիգի ուշանալու պատճառով հետաձգվեց,-հեղ.:)): Համերգներով պիտի մեկնեինք Եվրոպա: Բոլորով օդանավակայանում սպասում էինք Գրիգին, ուշանում էր: Դե, պատկերացրեք, արդեն ասում էին, որ գրանցումը չենք կարող անցել, ու թռիչքը տեղի կունենա առանց մեզ:

Գրիգ. Իսկ հիմա ես կպատմեմ ճիշտը (Սոնան միջամտում է՝ «Ես ճիշտն եմ պատմել»): Անիմաստ չէի ուշացել: Կար մի հաղորդում, որն ուղիղ եթերում էր, ես ամփոփում էի ֆուտբոլային հանդիպումները: Քանի որ տասն օրով երկրից պիտի բացակայեի, որոշեցինք ձայնագրել հաշիվների բոլոր հնարավոր տարբերակները: Դա մոտավոր 24 ժամ տեւեց: Հետո օդանավակայանի ճանապարհին մեքենան խափանվեց: Բայց հասցրի վերջին վայրկյանին: 

Գրիգը եւ Սոնան


«Բա՞ մեղրը»
Սոնա. Սկզբում շատ-շատ էինք վիճում: Հետո հարաբերություններն ամրացան, միմյանց լավ ճանաչեցինք, ու վեճերը քչացան: Բայց չի եղել, որ վիճենք ու երկար ժամանակ չխոսենք: Միշտ արագ ենք հաշտվել: Առաջին քայլը միշտ Գրիգն է անում:

Գրիգ. Մեր շփման հենց սկզբից Սոնային միշտ մեղր էի ասում: Ընկերներիցս Զիրոյանը երկար ժամանակ մտածել է, թե Սոնայի անունը մեղր է: Մի օր դեպք եղավ, ասացի` Սոնան, հարցրեց՝ ի՞նչ Սոնա, ասացի՝ ո՞նց, իմ Սոնան, ասաց՝ ո՞նց, բա՞ մեղրը:

Սոնա. Այդ անունը եկել է իմ մազերի գույնից: Այդ ժամանակ մազերս մեղրագույն էին: Գրիգը շատ է սիրում այդ գույնը:

Գրիգ. Ինչպես տեսնում եք, Սոնան ինձ լսում է ու հարգում է իմ կարծիքը, դրա համար էլ մազերը սեւ է ներկել(Ծիծաղում են,-հեղ.): 

Ռոմանտիկ ընթրիքի փոխարեն
Գրիգ. Լրանում էր մեր ընկերության մեկ տարին: Ես այնպիսի մարդ եմ, որ արհեստական ոչինչ չեմ սիրում, այդ թվում՝ մոմերով ընթրիք: Բայց քանի որ մեկ տարին էր, որոշեցի անակնկալ ընթրիք կազմակերպել: Սոնային վերցրի իրենց տնից, մեքենայի մեջ խոսքից խոսք բացվեց, որ Սոնան նույնպես չի սիրում նման ընթրիքներ: Ես էլ առաջարկեցի, որ գնանք «Քեյ ԷՖ Սի»: Ու այդպես էլ նշեցինք: 

Գրիգը եւ Սոնան


Սոնա. Ամեն տարի նշում ենք սիրո տոները: Քանի որ հիմա միմյանց անգիր գիտենք, այնպես է ստացվում, որ ինչ նվիրում ենք, նվիրում ենք նույնը: Ես նվիրում եմ ժամացույց, ստանում եմ նույն ժամացույցից նվեր: Չեմ սիրում հանրային անակնկալներ: Եթե բեմից Գրիգն ամուսնության առաջարկություն անի, կփախչեմ: Անակնկալները պետք է լինեն այնպես, որ երկուսով իմանանք:

Գրիգ. Մենք իրար շատ նման ենք ու շատ տարբեր: Տարբեր ենք՝ իրար լրացնելով: Բնավորության տարբերություններն աշխատանքում է շատ օգնում: Սոնան սառը դատում է իմ աշխատանքի հետ կապված հարցերում, ես՝ իր: 
Հենց լինի մի օր, որ լրիվ ազատ լինենք՝ կամուսնանանք:

«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանԶելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջով Հայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութԲաց մի՜ թողեք սև ուրբաթի զեղչերը․ օնլայն վարկ՝ սկսած 100 000 դրամիցԻրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ Հրապարակել է կադրեր այն տնից, որտեղ առևանգողը պահել է 10-ամյա տղայինՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ Թրամփին Փաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանՄեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Կալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանԻնդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների Մենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանԳերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild Հանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկել Մեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. Բայրամով Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Օրեր դեկտեմբերին, որոնք դժբախտ են համարվումՀիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Ճապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառով Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան «Ռեալ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել․ Ռոմանոն հայտնել է ֆուտբոլիստի անունը Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանԱՄՆ-ում մեկ օրում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 7,2 հազար չվերթ Ո՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանել Մայրը սպանել է իր երկվորյակ որդիներին՝ իր սիրեցյալին դեմ լինելու համարԹուրքիայում անցկացված COP31-ի մասնակիցները ձախողել են վերջնական փաստաթղթի ընդունումը