Բլատերին եւ Պլատինիին սպառնում է մինչեւ հինգ տարվա որակազրկում
ՍՊՈՐՏՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին եւ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին կարող է սպառնալ մինչեւ հինգ տարվա հեռացում ֆուտբոլային գործունեությունից, եթե ապացուցվի նրանց մասնակցությունը կոռուպցիոն սխեմաներին, հաղոդրում էskysports-ը: Այդ հարցով ՖԻՖԱ-ի Էթիկային կոմիտեն նիստ կհրավիրի մինչեւ դեկտեմբերի 25-ը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեն Բլատերին եւ Պլատինիին 90 օրով հեռացրել է ֆուտբոլային գործունեությունից, երբ Շվեյցարիայի իրավապահ մարմինները բացահայտեցին, որ 2011 թվականին ՖԻՖԱ-ի նախագահը ՈւԵՖԱ-ի նախագահի հաշվին կատարել է 1.35 միլիոն ֆունտ ստերլինգի ապօրինի փոխանցում: Երկուսն էլ հերքում են բոլոր մեղադրանքները: Պլատինին բողոքարկել է ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեի որոշումը, սակայն պատասխանը լինելու է հունվարին: ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունը փետրվարի 26-ին է: Պլատինիի թեկնածությունը դեռ չի գրանցվել: