«Իսլամական պետության» բարբարոսական մտահղացումները պետք է կանխել. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետության» բարբարոսական մտահղացումները պետք է կանխել։ Այս մասին ասված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ֆրանսիայի դեսպանատան ցավակցությունների գրքում կատարած գրառման մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԻՊ բարբարոսական մտահղացումները պետք է կանխել։ Մեր ցավն ու զայրույթը պետք է մեզ օգնեն մի կողմ դնել բոլոր երկրորդական բաները եւ միավորել Ռուսաստանը, Ֆրանսիան եւ մյուս երկրները՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար՝ ձեւավորելով գլոբալ մարտական կոալիցիա»,- գրել է Լավրովը։
Նա ՌԴ ղեկավարության անունից ցավակցություն է հայտնել ահաբեկչությունների կապակցությամբ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



