Սաուդյան Արաբիայի իշխանությունները Ջիդայի եւ Մեքքայի բնակիչներին կոչ են արել մնալ տանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի իշխանությունները Ջիդա եւ Մեքքա քաղաքների բնակիչներին կոչ են արել մնալ տանը՝ հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղների վտանգի պատճառով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Arabiya-ն:
Այդ քաղաքներում չեն դադարում հորդառատ անձրեւները եւ ուժեղ քամին: Փողոցները ջրի տակ են մնացել, մեքենաները դժվարությամբ են անցնում: Փակ են դպրոցները եւ պետական հաստատությունները: Թագավորության քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ հաշվի առնելով եղանակային պայմանները, Մեքքայի եւ Ջիդայի բնակիչների համար վտանգավոր է փողոց դուրս գալը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



