Կոտայքում վարորդն ավտոմեքենայով բախվել է բետոնե պատնեշին. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Աշոտ Սարգսյանը իր վարած Lada Granta մակնիշի A 758 AE 126 RUS համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդ Ա. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդ Ա. Սարգսյանը աշխատում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանության Ծաղկաձորի բաժնի պետի տեղակալ, կոչումով ոստիկանության մայոր է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



