Էրդողանի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել փողոցը փակելու դեմ բողոքած իրավաբանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի նախագահի թիկնապահները փողոցից առեւանգել եւ 2 ժամ շարունակ դաժան ծեծի են ենթարկել իրավաբան Սերթուղ Սերենօղլուին։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ իրավաբան Սերթուղ սերենօղլուի «հանցանքը» եղել է այն, որ նա համարձակվել է բողոքել, թե ինչու են 20 րոպե շարունակ հանուն Էրդողանի փակել փողոցը, որի հետեւանքով հարյուրավոր մեքենաներ մնացել են խցանման մեջ։
Ոստիկաններն էլ ձերբակալել են իրավաբանին եւ ներկայացրել դատարան, որտեղ իրավաբանը պնդել է, որ ինքը չի վիրավորել Էրդողանին եւ իրեն բռնությամբ են ստիպել գրել այդ թուղը։ Դատարանը տնային կալանք է կիրառել ծեծված իրավաբանի նկատմամբ։



