Երբեք չուտեք բալի կամ կեռասի կորիզները. ահա թե ինչու
ԼԱՅՖԿեռասի 3 կորիզ կերած տղամարդը հազիվ փրկվեց մահից եւ ուզում է զգուշացնել բոլորին:
Բրիտանացին զուտ հետաքրքրասիրությունից դրդված կոտրեց եւ կերավ կեռասի 3 կորիզ: Քիչ անց նրա ինքնազգացողությունը վատացավ եւ նրան տեղափոխեցին հիվանդանոց:

Երբ վտանգն անցել էր, բժիշկները բացատրեցին, որ բալի ու կեռասի կորիզի միջուկը պարունակում է ցիանիդի մահացու չափաբաժին: Կորիզից պատրաստվող որոշ մթերքներ կամ խմիչքներ ունեն հատուկ անվտանգության նորմեր, որոնք պետք է պահպանել:
Ինչու՞ են բալի ու կեռասի կորիզները թունավոր

- Դրանք պարունակում են Ամիգդալին բնական նյութը
- Ամիգդալինը մարդու օրգանիզմում վերափոխվում է ցիանիդի
- Ցիանիդը թույն է, որն առաջացնում է սրտխառնոց, գլխացավ, ջերմություն, ծարավ, անքնություն, անհանգստություն, թմրություն, ճնշման անկում եւ մկանային ցավեր
- Ծայրահեղ դեպքերում կարող է առաջացնել մահ:
Կիսվեք այս տեղեկատվությամբ մտերիմների հետ, նրանք պետք է իմանան վտանգի մասին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



