ՀՅԴ-ն սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՀ 4 մարզերում անցկացրել է 11 հանդիպում
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՅԴ-ն սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՀ 4 մարզերում անցկացրել է 11 հանդիպում, որոնց ներկա են եղել մոտ 2000 քաղաքացի։ Այս մասին նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզարշավի աջակցությանը։
Նրա խոսքով՝ անցյալ շաբաթ ՀՅԴ-ն Կոտայքի մարզում 5 հանդիպում է անցկացրել, 3-ը՝ Արարատի մարզում եւ մեկական հանդիպում՝ Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում։ «Առաջիկա հանգստյան օրերին մենք նախատեսում ենք այցելել եւս 2 մարզ, իսկ եկող շաբաթ-կիրակի՝ մնացած 4 մարզերը»,- ասել է Աղվան Վարդանյանը։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



