Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Գերմանիայի և Պորտուգալիայի նախագահներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Պորտուգալիայի Մադեյրա կղզում տեղի ունեցած ավտովթարի և դրա հետևանքով տասնյակ գերմանացի զբոսաշրջիկների մահվան առնչությամբ ցավակցկական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզային:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահն իր ցավակցությունն ու զորակցությունն է հղել նախագահներին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



