Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ժամանակակից ծնողների 10 գլխավոր սխալները. սա պետք է հիշի յուրաքանչյուր ծնող

ԼԱՅՖ

Երբ ես մայր դարձա, կողքից միլիոնավոր խորհուրդներ էի լսում, թե ինչպես պետք է սիրեմ երեխաներիս, բայց ես երբեք դրանք չէի լսում, որովհետև քչերը գիտեն, թե ինչպես է պետք դաստիարակել ոչ միայն լսող, այլև երջանիկ երեխաների։ Ես ձեզ կոչ եմ անում այս հարցում պատասխանատվությունը վերցնել ձեզ վրա։ Ձեր գլխավոր առաջնահերթությունը պետք է դառնան երջանիկ, ոչ թե լսող երեխաները։ Դաստիարակության մեջ իմ հիմնական կանոնը հետևյալն է. «Պատրաստիր երեխայիդ ճանապարհի համար, սակայն նրանից մի խլիր ինքնուրույն այն անցնելու հնարավորությունը»։

10 սխալ, որ թույլ են տալիս ծնողները դաստիարակության մեջ։Image result for воÑпиÑание

Սխալ № 10. Դուք խոնարհվում եք ձեր երեխաների առաջ

Մեզանից շատերը փորձում են կատարյալ ծնողներ լինել։ Մեր երեխաները շատ ավելի լավ պայմաններում են ապրում, քան մենք ենք ապրել։ Մենք բավարարում ենք նրանց բոլոր քմահաճույքները, և երեխաները սկսում են մտածել, թե երկրագունդն իրենց շուրջն է պտտվում։ Եվ եթե հաջորդ անգամ հանկարծ չի ստանում իր ուզածը, շատ ծանր է տանում, շատ ավելի ծանր, քան հարևանի տղան, ում այդ ամենը չեն տալիս ծնողները։

Մենք չպետք է խոնարհվենք մեր երեխաների առաջ, մենք պետք է սիրենք նրանց։ Նրանք մեզ համար տիեզերքի կենտրոնն են, բայց իրենք դա չպետք է այդպես ընկալեն։Image result for воÑпиÑание

Սխալ № 9: Դուք ենթադրում եք, որ ձեր երեխաները իդեալական են

Շատ ծնողներ այսօր պատրաստ չեն իրենց երեխաների մասին որևէ բացասական կարծիք լսել։ Հենց որ ինչ–որ մեկը քննադատում է նրանց, անմիջապես բախվում է ծնողի բացասական վերաբերմունքին կամ նույնիսկ ագրեսիային։ Եթե ուսուցիչը ասում է ձեզ, որ ձեր երեխան իրեն լավ չի պահում և նեղացնում է համադասարանցիներին, ապա հետևություններ պետք է անել երեխայի մասին, այլ ոչ թե ուսուցիչների։

Սխալ № 8: Ձեր կյանքը ձեր երեխաներն են

Մենք հպարտանում ենք մեր երեխաներով։ Երբ իրենց մոտ ինչ-որ կարևոր բան է ստացվում, մենք ավելի երջանիկ ենք լինում, քան կլինեինք մեր սեփական հաջողությունների համար։ Բայց ամեն ինչ պետք է չափի մեջ լինի։ Դուք պետք է ունենաք ձեր սեփական կյանքը և ձեր հաջողությունները։ Եթե դուք ցանկանում եք, որ ձեր երեխան լիարժեք կյանք ապրի, ուրեմն՝ դուք էլ ձեր կյանքն ապրեք լիարժեք և նրա համար օրինակ ծառայեք։

Սխալ № 7: Դուք բոլոր որոշումները նրա փոխարեն եք ընդունում

Իհարկե, մենք բոլորս էլ ուզում ենք, որ մեր երեխան վատ պատմությունների մեջ չընկնի։ Իհարկե, ուզում ենք, որ նա գովերգի մեզ նրա համար, որ մենք նրա համար ամեն բան անում ենք։ Խնդիրը, սակայն, այն է, որ այդպիսի երեխան չի կարողանում ինքնուրույն մտածել։ Մի որոշեք ձեր երեխայի փոխարեն, թե ինչ է նա անելու, ինչպիսին է նա լինելու կամ ով է նա դառնալու։ Սիրո այս արտահայտումը ձեր կողմից հաստատ նրան օգուտ չէ։

Սխալ № 6: Մրցութային դաստիարակություն

Յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխան բոլորից լավը լինի, ավելի լավ սովորի, լավ սպորտային արդյունքներ ցույց տա։ Շատերը այնպես են տարվում դրանով, որ երեխան սկսում է ողջ կյանքը որպես մեկ անվերջանալի մրցույթ դիտարկել։ Ավելի լավ է սովորեցրեք երեխային, որ ամեն գնով ձեռք բերված հաղթանակը միակ բանը չէ, որ նշանակություն ունի։ Մարդուն բնորոշում են ոչ թե իր հաղթանակները, այլ նրա բնավորությունը։Image result for воÑпиÑание

Սխալ № 5 Դուք զրկում եք նրան մանկությունից

Որքան երջանիկ լինի ձեր երեխայի մանկությունը, այնքան ավելի երջանիկ մարդ նա կդառնա։ Ամենաճիշտ տարբերակը երեխային մանկությունից զրկելու նրան դասերով, պարապմունքներով, խմբակներով, օտար լեզուների ուսումնասիրությամբ, սպորտով ծանրաբեռնելն է։ Եվ դրան գումարած նաև ուզում ենք, որ նրանք մեզ տնային գործերում օգնեն։ Բայց չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուրը մանկություն ունենալու իրավունք ունի։

Սխալ № 4: Դուք ուզում եք ունենալ «ճիշտ», այլ ոչ թե «իսկական» երեխա

Մի փորձեք փոխել ձեր երեխայի մեջ այն, ինչը ձեզ դուր չի գալիս։ Մի ստիպեք նրան դառնալ այն մարդը, որ դուք պատկերացնում եք ձեր երազանքներում։ Թող նա դառնա այն, ինչ ինքն է ուզում դառնալ։ Թող նա լինի այնպիսին, ինչպիսին որ կա իր էությամբ։

Սխալ № 3: Դուք մոռանում եք այն մասին, որ արարքները խոսքերից կարևոր են

Մենք բոլորս էլ ուզում ենք մեր երեխաների աչքերում կատարյալ երևալ։ Մենք գիտենք՝ որպեսզի նա խելացի և բարի մեծանա, մենք պետք է նրա համար օրինակ ծառայենք։ Բայց մենք մոռանում ենք, որ բարոյական խրատները աշխատում են միայն մի դեպքում. եթե մենք ինքներս ենք դրանց հետևում։Image result for воÑпиÑание

Սխալ № 2: Դուք դատում եք ծնողների մասին նրանց երեխաներով

Երբ դուք անդաստիարակ երեխա եք տեսնում, անմիջապես մտածում եք, թե նա լավ ծնողներ չունի։ Սակայն դա միշտ չէ, որ այդպես է։ Մենք երբեք չգիտենք, թե որքան են մյուս ծնողներն անհանգստանում իրենց երեխաների համար։ Դրա համար չպետք է նաև դատողություններ անենք և մեղադրենք։

Սխալ № 1: Բնավորության թերագնահատում

Ամեն երեխա իր բնավորությունն ունի և իր ներքին բարոյական կողմնացույցը։ Սրանք շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան ձեր բոլոր ջանքերը՝ նրան կատարյալ մարդ դարձնելու։ Մի փորձեք սովորեցնել նրան գրքերում գրված շաբլոններով։ Յուրաքանչյուրին հատուկ մոտեցում է պետք։ Կարևորը, ինչի մասին պետք է հոգ տանել, բնավորությունն է։ Միակ հնարավորությունը, որ պետք է տալ երեխային այն կոփելու համար, նրան ազատություն տալն է։ Մի թաքցրեք ձեր երեխային իրական աշխարհից։ Թող ձեր սերը նրա համար բանտ չդառնա։

Դիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանԶելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջով Հայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութԲաց մի՜ թողեք սև ուրբաթի զեղչերը․ օնլայն վարկ՝ սկսած 100 000 դրամիցԻրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ Հրապարակել է կադրեր այն տնից, որտեղ առևանգողը պահել է 10-ամյա տղայինՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ Թրամփին Փաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանՄեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Կալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանԻնդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների Մենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանԳերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild Հանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկել Մեզ համար միակ կարևոր հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան. Բայրամով Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Օրեր դեկտեմբերին, որոնք դժբախտ են համարվումՀիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Ճապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառով Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան «Ռեալ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել․ Ռոմանոն հայտնել է ֆուտբոլիստի անունը Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանԱՄՆ-ում մեկ օրում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 7,2 հազար չվերթ Ո՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանել Մայրը սպանել է իր երկվորյակ որդիներին՝ իր սիրեցյալին դեմ լինելու համարԹուրքիայում անցկացված COP31-ի մասնակիցները ձախողել են վերջնական փաստաթղթի ընդունումը Աթոյան փողոցում բшխվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները․ կա 1 զnհ, 1 վիրավnր Պուտինը պարտավոր է կիրառել միջուկային զենք. Մեդվեդևի զգուշացումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի՝ 6-10 աստիճանով «Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ատալանտա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին Իրանի սահմանների մոտ ցանկացած ռшզմական ուժի ներկայությունն անընդունելի է. հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները. Բաղայի ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա ՍողոմոնյանՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան Աբրահամյան