Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընդ­դի­մու­թյան ար­ժև­ո­րո՞ւմ, թե՞ իրա­վի­ճա­կա­յին լու­ծում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդես են գալու սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ, որի նպատակը այլ հարցերի հետ մեկտեղ լինելու է նաև կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններին Ազգային ժողովի հերթական նիստերին պատգամավորների հարցերին պատասխանելու հրավիրելը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Սա «Իմ քայլը» խմբակցության արձագանքն է կառավարության կառուցվածքի շուրջ տեղի ունեցած քննարկումներին, մասնավորապես՝ ընդդիմության այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հրաժարվում է սուպերվարչապետական համակարգը չեղարկելու խոստումից։ Խորհրդարանական մեծամասնությունը հրապարակային հայտարարությամբ արձանագրում է, որ ականջալուր է ընդդիմության մտահոգություններին ու ցանկանում է ուժեղացնել խորհրդարանական վերահսկողության ինստիտուտը։

 

Անկասկած, ողջունելի է, որ իշխանությունն ընդառաջ քայլ է անում ընդդիմությանը։ Մյուս կողմից՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ սովետական իրականության օրինակով՝ գործող իշխանությունը փորձում է «ջրել» ընդդիմության բարձրացրած հարցը։ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնման գործընթացը շատ նման է սովետական իրականության հանձնաժողովների ստեղծման պրակտիկային, երբ հարցը տեղափոխվում էր անդադար ու անպտուղ քննարկումների հարթություն՝ ի վերջո կորցնելով ակտուալությունը։ Հիմա ստեղծվում է ճիշտ նույն տպավորությունը, մանավանդ՝ հայտնի չէ՝ երբ են տեղի ունենալու այդ փոփոխությունները ու, առհասարակ, արժե՞ր այս հարցով նախաձեռնել Հիմնական օրենքի փոփոխությունների գործընթաց։

Բանն այն է, որ կառավարության կառուցվածքը սահմանվում է օրենքով, ու ընդդիմության մտահոգությունները կարող էին փարատվել, եթե ոստիկանությունը, ՊԵԿ-ը կամ ԱԱԾ-ն ստանային նախարարության կարգավիճակ կամ ներառվեին այլ նախարարությունների մեջ ու հաշվետու դառնային խորհրդարանին։ Կառավարությունն ու մեծամասնությունը չգնացին այս բնական ճանապարհով՝ չունենալով որևէ լուրջ փաստարկ, հիմա ո՞րն է երաշխիքը, որ նրանց մոտեցումները կվերանայվեն սահմանադրական փոփոխությունների գործընթացի ժամանակ։

Ասենք՝ արդյո՞ք հիմնավոր էր Նիկոլ Փաշինյանի այն փաստարկը, թե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կքաղաքականացվեն՝ նախարարություն դառնալով։ Իհարկե՝ ոչ։ Այս տրամաբանությամբ՝ բանակը պետք է վաղուց քաղաքականացված լիներ։ Բացի այդ՝ ամիսներ առաջ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պաշտպանության, ՆԳ ու ԱԱ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծիք էր հայտնել, թե Մարտի 1-ի ողբերգության պատճառներից մեկն այն է եղել, որ իրավապահ մարմիններն ունեցել են իրենց այսօրվա կարգավիճակը, այլ խոսքով՝ վերահսկելի չեն եղել խորհրդարանի կողմից։ Փաստորեն՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից մեկը պնդում է, որ 2008թ.-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, ունենալով այսօրվա կարգավիճակը, ամենաքաղաքականացվածն են եղել։ 

«Իմ քայլի» նախաձեռնությունը վիճահարույց է նաև իրավական տեսանկյունից, որովհետև այնքան էլ ակնհայտ չէ, թե հնարավոր սահմանադրական փոփոխություններով ինչպես են նույնացվելու նախարարների ու վարչապետին առընթեր մարմինների ղեկավարների կարգավիճակները։

Տպավորություն է, որ հեղափոխության թիմի հերթական էմոցիոնալ արձագանքն է, որը ժամանակի ընթացքում դարձյալ խմբագրվելու է։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխայինԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացելԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Ճամբարակում այրվել է մթերային խանութ Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Mehr. Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կանխել է 30 նավերի անօրինական անցումը Հորմուզով Այս կենդանակերպի նշանները աշնանը ֆինանսական առաջընթաց կունենան «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան