Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գերձայնային արագություն զարգացնող «սարքը»՝ սովորական մտրակ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Մարդու կողմից հայտնագործված գերձայնային արագություն զարգացնող (ձայնային պատնեշը հաղթահարող) առաջին սարքը ստեղծվել է միայն 19-րդ դարում. դա կա՛մ ինքնաթիռն է, կա՛մ էլ փամփուշտը:

Իրականում այդպես չէ:

Գերձայնային արագություն զարգացնող (ձայնային պատնեշը հաղթահարող) առաջին սարքը ստեղծվել է մոտավորապես 7000 տարի առաջ Չինաստանում: Դա սովորական մտրակն է: Մտրակը փայտե կոթի վրա ամրացված կաշվի կամ հյուսված կաշեփոկերի շերտ է՝ նախատեսված մարդկանց և կենդանիներին (առաջին հերթին՝ ձիուն) հարվածելու համար: Ի սկզբանե մտրակներ պատրաստվել են միայն կաշվից, հետագայում այդ նպատակի համար սկսել են օգտագործել նաև հյուսված ամուր ու հաստ թելեր կամ այլ նյութեր: Մտրակով հարվածելիս, երբ ձեռքը կտրուկ շարժում է կատարում, մտրակի կոթի մոտ առաջանում է ալիք՝ աղեղ, որը արագորեն տարածվում է մտրակի ամբողջ երկարությամբ: Քանի որ մտրակը աստիճանաբար նեղանում է, ստացվում է այնպես, որ առաջացած ալիքը անընդհատ արագացում է ստանում, ընդ որում՝ այդ ալիքի արագությունը մտրակի ծայրին արդեն համարյա տասն անգամ արագ է լինում նախնական արագությունից և կարող է կազմել 1194 կիլոմետր /ժամ և ավելի արագություն (ձայնի արագությունը 1191,6 կիլոմետր /ժամ է): Մտրակի թափահարման վերջում լսվում է բնորոշ ճտտոց: Թվում է, թե սա արդյունք է մտրակի և մտրակահարվող մակերեսի (օրինակ՝ մարդու կամ ձիու մաշկի) շփման: Իրականում այս ճտտոցը առաջանում է հարվածի վերջում մտրակի երկարությամբ առաջացած ալիքի ձայնային պատնեշը հաղթահարելու ժամանակ: Այս ամենը պարզ է դարձել միայն 1929 թվականին, երբ սկսվեց օգտագործվել դանդաղեցված լուսանկարահանում:

Մտրակը հին աշխարհում սիմվոլիկ նշանակություն է ունեցել: Այն խորհրդանշել է իշխանություն, կառավարում, պատժում: Մտրակը նույնացվել է անասնապահության հետ, իսկ գավազանը՝ հողագործության: Սա համարվել է տղամարդկայնության, նրա պտղատվության սկիզբ: Եթե մարդը չէր կարողանում հղիացնել կնոջը, նրան մտրակում էին: Համարվել է նաև, որ այն պտղատու է դարձնում նաև կանանց, օրինակ՝ Հռոմում նորահարսին մի քանի անգամ հարվածում էին մտրակով: Ոմանք մտրակում էին անգամ պտղատու ծառերը, որ բերքը առատ լինի: Քրիստոնեության մեջ ևս մտրակը ձեռք է բերել սիմվոլիկ նշանակություն, բայց արդեն որպես ինքնախարազանման, ինքնամաքրման գործիք:

Մտրակահարումը, որպես պատժի միջոց, տարածված է եղել բոլոր ժողովուրդների մեջ և օգտագործվել է մինչև 19-րդ դարը: Ընդ որում, կախված կատարած հանցանքից, նշանակվել են մտրակահարման տարբեր թվեր՝ մի քանի հարվածից մինչև հարյուրավորներ: Ռուսաստանում մտրակահարումը, որպես պատժի ձև,արգելել է Ալեքսանդր Առաջինը, քանի որ, ըստ նրա, սա շատ անմարդկային պատժի ձև է:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ