Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ընդհանրապես սխալ է, որ ասենք՝ ինչու այս մարդը, կամ այն մարդը բռնված չէ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե ինչու մինչև այս պահը որևէ մեղադրանք չի առաջադրվել Սերժ Սարգսյանին։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ-ում կոռուպցիոն չարաշահումներով տասնյակ գործեր կան։ Այսօր կալանքի տակ է Մանվել Գրիգորյանը, Ռոբերտ Քոչարյանը, հետախուզման մեջ է բնապահպանության նախկին նախարարը, ԴԱՀԿ նախկին պետը։ Տասնյակ քրգործեր են հարուցված, որոնցով տասնյակ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են անցնում։ Ես եւ որեւէ մեկը երբեք խնդիր չի դրել, որ կոնկրետ այս անուն–ազգանունով մարդը պետք է դատվի՝ լինի Սերժ Սարգսյան, թե Ռոբերտ Քոչարյան։ Բայց մենք ասել ենք, որ բոլորը հավասար են օրենքի առջեւ։ Առավել եւս պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար պետք են շատ լուրջ հիմնավորումներ»։

Նա հիշեցրեց, որ երբ Մանվել Գրիգորյանը կալանքի տակ հայտնվեց, սոցցանցերում ասում էին՝ դուք ազգային հերոսին բանտ եք նստեցնում, պարզվեց՝ «սա հակազգային, հակապետական կառավարություն է, որ եկել են ազգային պայքարի ոգին ջարդեն»։

«Հետո մենք բացահայտեցինք ճշմարտությունը, եւ այլեւս որեւէ մեկը նման բան չէր ասում։ Բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում քննությունը պետք է շատ ամուր ու անբիծ լինի։ Ոչ մեկն արտոնյալ չի լինելու օրենքի առջեւ, բայց այս հարցում կա ավելի կարեւոր կոնտեքստ եւ մտավախություն։ Ես ձեր հարցադրման տակ տեսնում եմ հետեւյալը. դուք կարո՞ղ է Սերժ Սարգսյանի հետ թաքուն պայմանավորվածություններ ունեք եւ դրա համար իրեն ձեռք չեք տալիս։

Ես ասում եմ, որ ես չեմ կարող նման խաղիկների մեջ լինել։ Ես չեմ կարող հիմա ասել՝ Սերժ Սարգսյանը որեւէ հանցագործության մեջ կմեղադրվի, թե ոչ, ես քննիչ ու դատախազ չեմ, բայց այն պահից, որ մեղադրանքի համար անհրաժեշտ ու բավարար հիմքեր լինեն, դրա համար ոչ մի քաղաքական խոչընդոտ չի լինի»,-ընդգծեց վարչապետը։

Նա ընդգծեց, որ ժողովրդի թիկունքում ոչ մի կուլիսային համաձայնությունների չի գնացել եւ չի գնալու. «Եթե ես որեւէ մեկի հետ ձեր թիկունքում կուլիսային պայմանավորվածություն ունենամ, նշանակում է՝ ոչ թե հեղափոխությունն է անիմաստ, այլ իմ ամբողջ ապրած կյանքը։ Ես նման բաների չեմ գնա, որովհետեւ դա սկզբունքորեն անհամատեղելի է ինձ հետ։

Օրինակ՝ «Հյուսիս-հարավի» գործով արդեն քանի ամիս գործ է հարուցված։ Ենթադրվում է, որ այս գործով պետք է անցնեն պաշտոնյաներ։ Այս պահին դեռ չկան այդպիսիք, որովհետեւ գործի ծավալը մեծ է եւ մյուս կողմից ես պահանջել եմ, որ ամեն բան պետք է լինի օրենքով։

Ես ասում եմ՝ չի լինելու վենդետա, լինելու է արդարադատություն, մենք հետ ենք բերելու ժողովրդից թալանվածը։ Արդյոք ես գո՞հ եմ այդ պրոցեսից, ծավալներից, արդյունքներից, ոչ, չեմ կարող ասել, որ գոհ եմ։ Բայց կան նաեւ պատճառներ։ Օրինակ, երբ հրապարակվեցին Մանվել Գրիգորյանի տան խուզարկության կադրերը, դրանից հետո ով ինչ ուներ, հնարավոր տեղերում, կոռուպցիոներները իրենց տներում եղածները վերացրին։ Այս ընթացքում այնպիսի մարդկանց տանն է խուզարկություն եղել, որոնք հարյուր տոկոսով կոռուպցիոներ են, բայց իրենց տանը ոչինչ չի գտնվել»,-հայտարարեց Փաշինյանը եւ խնդրանքով դիմեց ժողովրդին. «Խնդրում եմ՝ ինձ դավադրությունների մեջ չկասկածեք»։

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ