Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վիտամինցի» Վաչեն՝ նոր կերպարի, հին նախագծի և ընտանիքի մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Հայկական սիթքոմների շարքում շուտով կհայտնվի նոր՝ «քարեդարյան» իրավիճակային նախագիծ: «Քարե դարդ». այսպես է կոչվում ATV հեռուստաընկերության նոր սիթքոմը, որի գլխավոր դերակատարն է Վաչե Թովմասյանը՝ «Վիտամինի» Վաչեն: Aysor.am-ը նրա հետ զրուցել է նոր կերպարի, «Վիտամին» ակումբի մասնատման և ընտանիքի մասին:

--Վաչե, գաղտնիք չէ, որ «Քարե դարդ» սիթքոմի գլխավոր հերոսն եք: Մի փոքր կմանրամասնե՞ք Ձեր կերպարի մասին:

-Կերպարս՝ Մոսոն, երևանյան ակտիվ, «բակային» կյանքով ապրող տղա է, ով, փախնելով պարտքատերերից, ընկերոջ կողմից ոչ լիովին պատրաստված ժամանակի մեքենայի օգնությամբ պատահական հայտնվում է քարե դարում: Մի ցեղի մոտ, որն ունի սեփական ավանդույթներ: Քանի որ այսօրվա Հայաստանում ապրող երիտասարդները ուժեղ բնավորություն ունեն, իմ կերպարի՝ այդտեղ հայտնվելու հետ մեկտեղ ամեն ինչ սկսում է փոխվել:

-Հաճախ ասում են, որ Հայաստանում էլ մարդիկ, երիտասարդները քարե դարում են ապրում՝ համեմատած Եվրոպայի…

-Ես ամենևին այդ կարծիքն չեմ: Մեզ մոտ երեխաներն ավելի շատ ձգտում ունեն սովորելու, քան Եվրոպայում ապրող երիտասարդները: Քանի որ մենք հեռու ենք գտնվում, անընդհատ փորձում ենք տեղեկացված լինել համաշխարհային մշակույթից, որպեսզի մեզ առանձնացված չզգանք: Արդյունքում այնպես է ստացվում, որ մեր երիտասարդները շատ ավելի ինֆորմացված են լինում: Եվ հետո, մի մեծ տարբերություն կա մեր և քարե դարի մեջ. այնտեղ արագաչափեր չկային, իսկ մեզ մոտ կան (ժպտում է): 

-Եթե օբյեկտիվ մոտենանք, «Քարե դարդն» ինչո՞վ կառանձնանա այսօր այդքան շատ տարածում գտած սիթքոմների մեջ:

-Նախ, արտաքին տեսքով՝ տաղավարով, դերասանների հագուստով: Սցենարը ևս շատ տարբեր է, կարծում եմ, շատ ծիծաղելի և հետաքրքիր կլինի: Սա կդառնա շատ հեռուստադիտողների սիրելի սիթքոմը:

-Ինքնեդ էլ ներգրավվա՞ծ եք սցենարական կազմում:

-Նախնական շրջանում օգնում եմ, հետևում, թե ինչպես են գրում մեր շատ տաղանդավոր սցենարիստները՝ Վանը և Գրիգը: Նրանք «Վիտամինի» կազմից են եղել: Շատ կարևոր է, որ սիթքոմի անձնակազմի մեծ մասը հումորի հետ կապ ունեցող մարդիկ են, նրանց հաճախ կարելի է տեսնել նման նախագծերում:

-Սիթքոմի և՛ սցենարական, և՛ դերասանական կազմում ընդգրկված են տղաներ՝ «Վիտամինից» , իսկ այ «վիտամինյան» նախագիծն այսօր էկրաններին չենք տեսնում: Կարելի՞ է հետևություն անել, որ նախագիծը փակվել է կամ տղաները  «Շանթից» տեղափոխվել են ATV հեռուստաընկեություն:

-Վիտամինի ստեղծագործական խումբը բավականին մեծ է: Շատ պրոյեկտներ, ֆիլմեր կան, որոնց սցենարների վրա «վիտամինցիներն» են աշխատում, բայց հեռուստադիտողը տեղյակ չէ: Մենք միշտ փորձել ենք համատեղել: Ինչ վերաբերում է «Vitamin» ակումբ հաղորդմանը, ապա այն այժմ դադարի մեջ է, քանի որ որոշեցինք` թույլ տանք հեռուստադիտողը մեզ մի քիչ կարոտի: Եվ հետո, այդ ժանրի հաղորդումներն արդեն մի քիչ սովորական են դարձել հանդիսատեսի համար: Կարծում եմ՝ առաջիկայում մեր անձնակազմով կկարողանանք նորից ուրախացնել մեր երկրպագուներին՝ լինի դա հաղորդման, 2 ժամանոց շոուի, թե համերգի տեսքով: Բայց թող մեր նպատակները, ծրագրերը անակնկալ մնան:

-Կարևորն այն է, որ Ձեր մեջ պառակտում չկա:

-Այո, մենք միշտ միասին ենք, մտերիմ: Մեր էջերի նկարներից էլ հասկանալի է: Ուղղակի հիմա մեր «ակումբը» էկրաններից դուրս է՝ ընկերական միջավայրում, ու ժողովուրդն էլ անմասն է մնում: Բայց ոչինչ, որոշ ժամանակ անց նորից էկրաններին կլինենք (ժպտում է):

-Հավանաբար ժամանակն էր, որ «Vitamin»-ի տղաներն ավելի լուրջ գործով զբաղվեն, ինչպես հիմա՝ նոր ֆիլմեր, սիթքոմներ: Առաջընթացը նկատելի է…

-Դա Ձեր սուբյեկտիվ կարծիքն է, որովհետև «Վիտամին» ակումբն իրականում բարդ ժանր է և հսկայական աշխատանք էր պահանջում… Մեր հաղորդումը 40 րոպե էր տևում, երկու հաղորդումը մեկ համերգ է ու մենք փաստորեն ամսվա մեջ երկու համերգի չափ հումորային նյութ էինք պատրաստում: Ի՞նչ տարբերություն, մենք էկրանի՞ց ելույթ կունենանք, թե՞ բեմից: Մարդիկ ամիսների ընթացքում են այդ ժամ ու կեսանոց ներկայացման ծրագիրը գրում, իսկ մենք, փաստորեն, երկու շաբաթում: Չէ՞ որ մենք էլ դահլիճում հանդիսատես ունենք ու բացի հեռուստադիտողից, հանդիսատեսի հետ էլ ենք շփվում: Իսկ հիմա ուղղակի ֆորմատի փոփոխություն եղավ, որը կարևոր է: Պետք էր ուժերը փորձել մեկ ուրիշ ժանրում, դա ոգևորում ու նոր լիցք է հաղորդում:

-Վաչե, օրեր առաջ զրուցում էի Կարեն Բաբաջանյանի հետ, ով գեղարվեստական ֆիլմ էր նկարահանում վայրի ցեղերի մասին: Այս երկու նախագծերի միտքը, կարծեք, թե համընկնում է: Պատահականությո՞ւն է, թե՞որոշել եք հին թիմով թեմատիկ փոփոխություն կատարել:

-Ես էլ անակնկալի եկա, երբ իմացա այդ մասին: Եթե միտումնավոր լիներ, կարծում եմ, տարբեր ժամկետների կցուցադրեինք: Վստահ եմ, որ միմյանցից կտարբերվեն այս նախագծերը: Մեզ մոտ քարեդարյան մարդիկ են, իրենց մոտ, եթե չեմ սխալվում՝ վայրի ցեղեր: Բայց որքան շատ նորություններ լինեն՝ լավ է: Գովելի է, որ իրարից անկախ՝ երկու հոգի միաժամանակ ընտրել են ինքնատիպության տարբերակը:

-«Քարե դարդի» հերոսներն ի՞նչ լեզվով են խոսում:

-Փորձել ենք հնարավորինս խոսել գրական հայերենով:

-Արդյոք հումորի ժանրում դա կընկալվի:

-Իհարկե, չի ընկալվի և շատ ծանր կլինի, եթե ամբողջությամբ անաղարտ մայրենիով խոսենք: Բայց մենք փորձելու ենք եթերային լեզուն մոտեցնել գրականին՝ իմ կերպարի «փողոցային» լեքսիկոնը հնարավորինս մեղմելով: Համենայնդեպս, քարե դարում ոչ-ոք դեռ չի «փչացրել» լեզուն, նրանք խոսում են ավելի մատչելի ու գրական (ժպտում է):

-Քանի որ սիթքոմում ընդգրկված են նաև աղջիկներ, հետաքրքիր է իմանալ՝ «Մոսոն» սիրային պատմությունների մեջ հայտնվո՞ւմ է:

-Այո, բնականաբար, և դա շատ հետաքրքիր է (ծիծաղում է)… Այստեղ գործում է երկու իգական սեռի ներկայացուցիչ. առաջնային է սերը, համակրանքը: Բայց ավելի լավ է փակագծերը շատ չբացենք, թող հեռուստադիտողը տեսնի:

-Իսկ գեղարվեստական ֆիլմերի, այլ նախագծերի առաջարկներ չունե՞ք:

-Այս պահին որևէ առաջարկ չունեմ: Բայց ինքս սցենարիստ, մտածող մարդ լինելով՝ ունեմ մտահղացումներ, որոնք պետք է կյանքի կոչեմ: Դրանք ժամանակ առ ժամանակ կհանձնվեն հեռուստադիտողի և հանդիսատեսի դատին:

-Քանի որ ստեղծագործական կյանքը Ձեզանից մեծ ժամանակ է գողանում, ընտանիքում չե՞ն առաջանում տարաձայնություններ:

-Ոչ, մենք բավականին լոյալ մարդիկ ենք: Նախ, կինս նույնպես աշխատում է, և հետո, այնպես չի, որ ես ամբողջ օրն եմ նկարահանումների: Իհարկե, նման գերծանրաբեռնված օրեր լինում են, բայց մենք հասցնում ենք մեր ընտանեկան կյանքը նույնպես ակտիվ ու գեղեցիկ ապրել:

-Իսկ ընտանիքում արդեն իսկ սպասվո՞ւմ է համալրում:

-Դեռևս ոչ:

Նելլի Մարգարյան

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանԻսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը 96-ամյա Ուորեն Բաֆեթն իր 150 միլիարդ դոլար կարողությունը և բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին Աղմկահարույց մեղադրանքներ Ադրբեջանից․ Էրդողանի թիմին մեղադրում են հեղաշրջում ծրագրելու մեջ Փաշինյանի ստացած 25 հազար եվրոյին համարժեք մրցանակը կհանձնվի պետությանը ՄԱԿ-ը կկրճատի Գազայի բնակիչներին տրամադրվող պարենային օգնությունը Որ տեսակի տոնածառերն են թրենդային լինելու 2027 թվականինՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակներ են շրջվել, զոհեր կան, այդ թվում՝ նորածին Ցուցարարները փակել են Փարիզի Լուվրի մուտքը․ AFP Պեսկով․ Ուկրաինայում վերջնական կարգավորումն անհնար է առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, որը պատրաստ կլինի պատասխանատվություն ստանձնել Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Մադրիդում ուսուցիչների անժամկետ գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է ճանապարհը Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ Տարածաշրջանում կրկնակի երկրաշարժ է գրանցվել Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանԱրարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով․ BFMTV Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանՊետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին ավելի մեծ զգոնություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում Ծեծկռտուք՝ Երևանում, «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանությանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՈսկու գինը կնվազի՞․ ի՞նչ է սպասվում տարեվերջին