Հայաստանը կբոյկոտի՞ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը. մեկնաբանություն
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, որ ՀՀ իշխանությունները քննարկում են հունվարին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը բոյկոտելու տարբերակը:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ հակահայկական զեկույցի նախագիծը:
Past.am-ը ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից փորձեց ճշտել՝ որքանո՞վ է հավանական բոյկոտելու տարբերակը: Պարոն Բաբայանն ասաց. «Պաշտոնապես նման որոշում չկա»:
Լևոն Փանոսյան
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



