Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի վեր­ջո, քա­նի՞ մարդ կմնա գործազուրկ «նոր Հայաստանում»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ամիսներ շարունակ իշխանությունը հերքում էր արտախորհրդարանական ընդդիմության ներկայացրած վիճակագրությունը, որը փաստում էր, որ կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում մոտ 10 հազար մարդ գործազուրկ կդառնա։ Այս համատեքստում շատ զարմանալի էր, որ կառավարությունը չօգտագործեց իր հնարավորությունը և ապրիլի 17-ին ԱԺ-ի ամբիոնից չներկայացրեց հանրությանն իր հաշվարկներն այդ մասով։ Սրանից ելնելով՝ պետք է ենթադրել՝ կա՛մ կառավարությունը ընդհանրապես նման հաշվարկ չի արել, կա՛մ էլ ՎԿ-ն չի հասցրել ավարտել «նկարչությունը»։ Երկու դեպքում էլ պատկերը տխուր է։ Եթե կառավարությունը չի հաշվարկել, թե քանի մարդ կմնա անգործ, կարելի է ենթադրել, որ իշխանություններին չի հետաքրքրում իրենց ընտրողների սոցիալական վիճակը։ Իսկ եթե վիճակագրական կոմիտեն դեռևս չի հասցրել հաշվարկել, ապա կարելի է ենթադրել, որ այդ հարցը ամենավերջինն է, որը հետաքրքրում է գործադիրին, կամ էլ արտախորհրդարանական ընդդիմության բերած գործազրկության թիվը ճիշտ է, և ՎԿ-ն փորձում է այն ավելի լուսավոր գույներով ներկայացնել ու դա անել հիմնավոր ձևով, ինչը ժամանակ է պահանջում։

Կա մի աշխատաոճ, որը նաև նոր իշխանությունների համար է սովորույթ դարձել՝ ընդդիմությունը «կարող է բղավել, ոտքերը գետնին խփել, կծել, բողոքել», միևնույն է, ԱԺ-ի մեծամասնությունն իր անելիքը արել է, անում է և կանի. դա հին, խորհրդարանական ավանդույթ է։

ԱԺ այս քառօրյայի «ստարտին» ԱԺ մեծամասնությունն առաջին ընթերցմամբ հաստատեց կառավարության կառուցվածքի փոփոխությունը։ Փույթ չէ, որ կառավարությունը կոնկրետ հիմնավորումներ այդպես էլ չներկայացրեց իր ընտրողներին, որոնք օրենսդիր և գործադիր իշխանություններից սպասում են բովանդակային և հստակ փոփոխություններ, որոնք կնպաստեն մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը, ասել է թե` տնտեսության զարգացմանը։ Հստակ հիմնավորումների փոխարեն խորհրդարանական մեծամասնությունը առաջնորդվեց զգացողությունների սկզբունքով։

Կառավարության կառուցվածքի փոփոխության հաստատումը առանց հիմնավոր տնտեսաֆինանսական հաշվարկների նույնն է, թե կույրը կույրին առաջնորդի։ Ի վերջո, ինչից ելնելով է որոշվել, որ մշակույթի և երիտասարդության հարցերը կրթության և գիտության նախարարության հոմանիշն են, կամ գյուղատնտեսությունը տնտեսական զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առաջնահերթությունն է, կամ որ էներգետիկ ոլորտը տարածքային կառավարման և զարգացման ճյուղերից մեկն է։ Հաշվարկված չէ նաև, թե ինչպիսին կլինի այս նոր վերադասավորումների բացասական հետևանքը։ Եթե պետությունը գնում է հիմնարար փոփոխությունների, պետք է ոչ միայն հաշվարկի այդ նոր քաղաքականության դրական կողմերը, այլև հստակ պատկերացում ունենա բացասական էֆեկտների մասին, ինչը խիստ անհրաժեշտ է առաջ գնալու համար։ Ցավոք, ԱԺ-ում չասվեց նաև, թե կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում քանի՞ մարդ կմնա անգործ։

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին