Երեւանում ավարտվեց ջահերով երթը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանում ավարտվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթը։
Երթի մասնակիցները եռագույնով եւ ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշներով անցան քաղաքի կենտրոնական փողոցներով։ Ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ նրանք հարգանքի տուրք մատուցեցին 20-րդ դարասկզբի ողբերգության զոհերի հիշատակին։
Երթը, որ տեւեց ավելի քան երկու ժամ, կազմակերպել էր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը, մասնակցում էին նաեւ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հոգեւորականները, ինչպես նաեւ՝ հասարակ քաղաքացիներ։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



