Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Էրդողանի նպատակը Սիրիա զորք մտցնելն է. Հասան Ջեմալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրք հասարակական գործիչ Հասան Ջեմալը, ով Հայոց ցեղասպանության ճարտարապետներից Ջեմալ փաշայի թոռն է, հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նպատակը Սիրիա թուրքական զորք մտցնելն ու երկիրը վաղաժամկետ ընտրությունների տանելն է:

Թուրքական DemokratHaber կայքում, հրապարակած` «Ոչ պետք է ասենք Թուրքիայի առաջ պատերազմի թակարդ ցանկացողներին» վերնագրով հոդվածում Ջեմալն անդրադարձել է թուրքական իշխանամետ ԶԼՄ-ների առաջնորդողները «զարդարած» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ) նկատմամբ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) «սիրո արտահայտություններին», 80 պատգամավորներով նոր խորհրդարան մտած քրդական «Ժողովուրդների դեմո կրատական կուսակցության (ԺԴԿ) նկատմամբ բացահայտ ատելությանը եւ ԱԶԿ-ի այն հայտարարությանը, թե «ԺԴԿ-ն ԻՊ-ից ավելի վտանգավոր է»:

Նա ասել է, որ որեւէ կասկած չունի, որ քրդական ԺԴԿ-ի նկատմամբ ատելության բացահայտ դրսեւորումը բխում է նախագահական պալատից, քանի որ ընտրություններում ընտրական շեմը հաղթահարած հենց քրդական կուսակցության պատճառով է, որ ԱԶԿ-ն չի կարողացել մեծասնություն կազմել նոր խորհրդարանում:  

«Նախագահ Էրդողանի նպատակը Սիրիա զորք մտցնելն ու նման «պատերազմական մթնոլորտում» երկիրը վաղաժամկետ ընտրությունների մեջ մտցնելն է, քանի որ Էրդողանը հույս ունի, որ այդ կերպ իշխող կուսակցությունը կկարողանա վերականգնել հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում կորցրած իր պատգամավորական աթոռները», -ասել է Ջեմալը` նշելով, որ այդ նպատակով, նույնիսկ հնարավոր է օրակարգում հայտնվի ԱԶԿ-ի հետ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) միջեւ կոալիցիա ստեղծելը:

Հոդվածի վերջում Ջեմալը գրել է. «ԺԴԿ-Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն երկյակի` ԻՊ-ից ավելի վտանգավոր տեսնելն ու այդ պատճառով Սիրիա մտնելը ոչ միայն Թուրքիայում, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանում պատերազմ հրահրելն ու խաղաղությունը տորպեդահարել, Թուրքիային Մերձավոր Արեւելքում պատերազմի ճահճի մեջ քաշել է նշանակում: Թուրքիայի յուրաքանչյուր խելահաս քաղաքացի պետք է դեմ հանդես գա Էրդողանի այդ նպատակին», -ասել է Ջեմալը:

Միջազգային ԶԼՄ-ները բազմիցս անդրադարձել են ԻՊ-ին Էրդողանի կառավարության կողմից թիկունքային եւ զենք ու զինամթերքով բացահայտ աջակցությում կատարվելու հարցին:

Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»ԵՄ-ն միլիոններ է հատկացնում. Ուկրաինային աջակցող ռազմական առաքելության մանդատը երկարաձգվել է Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ 23-ամյա Ալկարասը նվաճել է կարիերայի 29-րդ տիտղոսը Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել