Հրշեջ-փրկարարներն Արթիկ քաղաքում մարել են չշահագործվող պահեստում բռնկված հրդեհը. տուժածներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 24-ին, ժամը 16:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 80 հասցեում գտնվող չշահագործվող պահեստում (անգար):
Ինչպես հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 19:14-ին: Ամբողջությամբ այրվել է պահեստի ներքին երեսպատման շերտը (մոտ 460 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



