«Հայի համար ոչինչ չի կարող համեմատվել ապրիլի 24-ին ծննդյան տարեդարձը տոնելու հետ...». Ալեքսիս Օհանյանի գրառումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկահայ գործարար, Reddit սոցիալական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ապրիլի 24-ին՝ իր ծննդյան 36-ամյակի օրն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:
«Հայի համար ոչինչ չի կարող համեմատվել ապրիլի 24-ին ծննդյան տարեդարձը տոնելու հետ, քանի որ դա հային պատասխանատվության զգացում է հաղորդում մի այնպիսի բանի համար, որն իրենից մեծ է»,- գրել է Օհանյանը թվիթերյան իր էջում՝ հավելելով, որ Թուրքիան ձախողել է:
Հիշեցնենք, որ հունվարին Օհանյանը հայտնել էր հայկական կոնյակի արտադրության նոր բիզնեսի մասին: Կոնյակի անունը Shakmat է՝ ի պատիվ Հայաստանում ամենասիրված խաղերից մեկի: Օհանյանը հայտնել էր հայկական ոգելից խմիչքն ամերիկյան շուկա բերելու մտադրության մասին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



