Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղաքացու օրվա խորհուրդը՝ ըստ քաղաքագետի

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից մեկ տարի անց` այսօր կնշվի «Քաղաքացու օրը»: Քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ զրուցել ենք թե՛ օրվա, թե՛ հետհեղափոխական շրջանում առկա խնդիրների մասին: Անդրադառնալով նախ «Քաղաքացու օրվան»՝ Գագիկ Քեռյանն ընդգծում է, որ տոնի խորհուրդն այլ է:

«Այդ խորհրդի համատեքստում «ի՞նչ է ստացել ՀՀ քաղաքացին, որ հիմա էլ դուրս գա ու քաղաքացու օր նշի» շեշտադրումներն այդքան էլ ճիշտ չեն: Մեկ տարի առաջ այդ օրը քաղաքացիական հասարակությունը հաղթանակ տարավ, ու քաղաքացիական հասարակության ճնշման ներքո իշխանափոխություն տեղի ունեցավ: Սա որպես հաղթանակ է դիտվում, որովհետև, ըստ էության, 1991թ. անկախության հռչակումից մինչև 2018 թվական մենք չենք ունեցել որևէ դեպք, երբ իշխանությունը փոխվեր քաղաքացիական հասարակության ճնշման ներքո: Հայաստանում միշտ ընտրությունների միջոցով էր իշխանափոխության փորձ արվում, բայց չէր հաջողվում: Այս անգամ տեղի ունեցավ առանց ընտրությունների՝ քաղաքացիական հզոր շարժման հետևանքով: Անկախության շրջանից քառորդ դար անց տեղի է ունեցել իշխանափոխություն՝ քաղաքացու ակտիվության ճանապարհով: Սա է օրվա առանձնացման իմաստը: Սա է «Քաղաքացու օրվա» խորհուրդը, իսկ թե նոր իշխանության օրոք քաղաքացին ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել, դա այլ հարց է: Դա կերևա հաջորդ ընտրությունների կամ այլ քաղաքական գործընթացների ժամանակ, որոնց ընթացքում մարդիկ կարտահայտեն իրենց վերաբերմունքը: Եթե այն բացասական եղավ, բնականաբար, քաղաքացու կողմից չի դիտարկվի որպես իրենց շահերի պաշտպանության կառավարություն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: 

Շարունակելով՝ նա ընդգծեց. «Մենք չպետք է մոռանանք, որ 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններով իշխանափոխությունն ամբողջությամբ չտվեց այն լծակները, որոնք հնարավոր կդարձնեին քաղաքացու կյանքի, կեցության, իրավական վիճակի փոփոխությունը: Պատճառն այն էր, որ մինչև դեկտեմբերյան ընտրություններ, ըստ էության, երկիշխանություն էր: Իշխանափոխության գործընթացն ամբողջությամբ ավարտվեց միայն 2018 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններով: Եվ մենք, ըստ էության, փաստացի նոր իշխանության լիարժեք գործունեության ժամանակաշրջանը կարող ենք համարել 2019թ. հունվարից մինչ օրս ընկած ժամանակահատվածը: Ընդամենը 4 ամիս, որն արդյունքների մասին խոսելու համար շատ քիչ ժամանակահատված է»:

Այդուհանդերձ, քաղաքագետն առանձնացրեց հետհեղափոխական շրջանում առկա այն կարևոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք լուծումների անհրաժեշտություն ունեն:

«Ամենաառաջնահերթ խնդիրը ԼՂ հակամարտության լուծման ինչ-որ մի տարբերակ գտնելն է, ինչը կունենա իր շղթայական դրական ազդեցությունը: Այսինքն, Հայաստանը հնարավորություն կունենա դուրս գալ տրանսպորտային, տնտեսական և քաղաքական շրջափակումից, ինչը պարտադրվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Այդ տարբերակը հնարավորություն պետք է տա շնչել կոմունիկացիաների իմաստով: Հնարավորություն կտա պաշտպանական, ռազմական ոլորտից մեծ ռեսուրսներ և միջոցներ հանել ու դրանք ուղղել դեպի տնտեսական ու սոցիալական ոլորտ: Այս հանգամանքն արդեն իսկապես լուրջ հեղաշրջիչ և առաջընթաց քայլ կլինի, եթե, իհարկե, հաջողվի վերոնշյալ հարցով առաջ գնալ: Սա ամենամեծ

խնդիրն է, որը թե՛ նախկին, թե՛ նոր իշխանությունները չեն կարողացել լուծել»,-նշեց մեր զրուցակիցը:

Գարիկ Քեռյանն առանձնացրեց նաև ներդրումների համար բարենպաստ տնտեսական դաշտի ստեղծման անհրաժեշտությունը:

«Ըստ իս, այդ հարցը լուծված չէ, և հիմա այդքան մեծ ներդրումներ չեն նկատվում: Բացի այդ, անհրաժեշտ է հարկային, մաքսային այնպիսի քաղաքականության մշակում, ինչը թույլ կտա թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողների համար Հայաստանն ընկալել որպես տնտեսապես ձեռնտու երկիր: Մյուս հարցը սոցիալական հավասարության ապահովումն է, որովհետև սոցիալական ծայրահեղ անհավասարությունն այսօր հանգեցնում է արտագաղթի շարունակմանը: Սա արդեն մեր ազգային անվտանգության խնդիրն է. աշխարհը բաց է, սահմանները՝ ևս, և կան շատ բարեկեցիկ երկրներ: Մեր ժողովուրդն էլ խելացի է, նախաձեռնող, աշխատասեր և բարեկեցիկ երկրներում նա շատ արագ է իր ապագան կերտում: Եթե Հայաստանը մնաց հայերի համար ապրելու ամենաանհարմար երկիրը, սա կնշանակի, որ մենք լավ հայրենիք ու լավ ապագա չենք կերտում: Սա խնդիր է: Եթե այդ խնդիրը լուծվի, Հայաստանը փոխի իր կերպարն ու դառնա ներգաղթի երկիր, այդ դեպքում կարող ենք ասել, որ դա իսկապես հաղթանակ է, ինչը կապահովի նաև մեր գոյությունը տարածաշրջանում»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինԻրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Նոր փոփոխություն՝ մինչև 200 հազար դրամ ստացողների և տաքսու վարորդների համարԶելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԳիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Այս բանջարեղենը անմիջապես սպանում է երիկամներըԵվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում