Արտերկրյա տնտեսագետների մեծ պատվիրակություն կայցելի Հայաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը նախատեսում է արտերկրյա փորձառու տնտեսագետների ու տնտեսության հետ պրակտիկ առնչություն ունեցող մարդկանց մեծ պատվիրակության այց կազմակերպել ՀՀ: Մասնագետների առաջ հիմնական խնդիր է դրված ուսումնասիրել ՀՀ տնտեսության առանձնահատկությունները, գնահատել դաշտում առկա հնարավոր ռիսկերը: Մեր աղբյուրների պնդմամբ, տնտեսագետների հետ նախնական հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել լուրջ խորհրդատվական ցանց ստեղծելու մասին: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետը առանձնակի ուշադրություն է հրավիրել ներդրումային դաշտի ընդհանուր թիրախներն առանձնացնելու վրա:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



