ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի ԱԳ նախարարի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւրբաթ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասի եւ դատավոր Քարոլ Փադիլյայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով նախարարության կայքում տեղադրված հայտարարությանը:
Ինչպես հայտնել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում, Արեասն ու Փադիլյան ենթարկվել են պատժամիջոցների Վենեսուելայում ընթացող ճգնաժամի առնչությամբ:



