Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իսկ ես ե՞րբ կմահանամ»․ մանկական վիրաբույժի պատմածը, որը հուզել է ողջ աշխարհը

ԼԱՅՖ

Past.am

Bestinfo.am-ը ներկայացնում է մանկական վիրաբույժի պատմությունը՝

15 տարի առաջ գիշերը մեզ մոտ՝ օրդինատուրա է վազում ընդունարանի բուժքույրը․

-Հիվանդը ծանր է, երկրորդ վիրահատարանում։

 

Վազում եմ էնտեղ, անձնակազմն արդեն հավաքվել է, սեղանին 6 տարեկան աղջիկ է պատկած։ Մինչև հագնվում ու ախտահանվում էի՝ իմացա մանրամասները։ Վթարի է ենթարկվել 4 հոգանոց ընտանիքը․ հայրը, մայրը, 2 երեխա՝ երկվորյակներ, աղջիկ ու տղա։ Ամենաշատը տուժել է աղջիկը․ հարվածը եղել է հետևի աջ դռան կողմում, որտեղ նա էր նստած։ Հայրը, մայրն ու եղբայրը համարյա չեն տուժել․ քերծվածքներ ու կապտուկներ։ Նրանց տեղում օգնություն են ցույց տվել։

Իսկ աղջիկը կոտրվածքներ ունի, վնասվածքներ, բաց վերքեր ու շատ արյուն է կորցրել։

Մի քանի րոպեից ստանում ենք անալիզի պատասխանները ու հետն էլ՝ լուրը, որ հենց երրորդ դրական արյուն չունենք։ Ծայրահեղ վիճակ է, աղջիկը «ծանր» է, հաշված րոպեներ․․․Շտապ ծնողներից արյան անալիզ վերցրինք․ հայրը երկրորդ է, մայրը՝ չորրորդ։ Հիշեցինք եղբորը՝ երկվորյակին, հաստատ նա երրորդ կարգի արյուն ունի։

Նրանք նստած են ընդունարանի նստարանին։ Մայրը՝ արտասվախառը, հայրը՝ գունատ, տղան՝ հուսահատված։ Հագուստն ամբողջովին կեղտոտված էր քրոջ արյամբ։ Մոտեցա նրան, այնպես նստեցի, որ աչքներս նույն մակարդակի լինեն։

-Քույրդ շատ ուժեղ վնասվել է,- ասացի։

-Հա, գիտեմ,- տղան հեծկլտաց ու բռունցքով մաքրեց աչքերը,- Երբ մեքենան խփվեց, նա ուժեղ զարկվեց․․․ Ես նրան պահել էի ծնկներիս, լաց էր լինում, հետո լռեց ու քնեց։

-Ուզո՞ւմ ես նրան փրկել։ Ուրեմն պիտի քեզնից արյուն վերցնենք նրա համար։

Տղան լացը կտրեց, նայեց շուրջը, մտածեց, ծանր հոգոց հանեց ու գլխով արեց։ Ես ձեռքով կանչեցի բուժքրոջը։

-Սա Սվետա մորաքույրն է։ Նա քեզ կտանի պրոցեդուրային կաբինետ ու արյուն կվերցնի։ Սվետա մորաքույրը շատ լավ է դա անում, քեզ չի ցավեցնի։

-Լավ,- տղան խոր հոգոց հանեց ու ձգվեց մոր կողմը․

-Ես սիրում եմ քեզ, մայրիկ։ Դու ամենալավն ես։

Հետո՝ հոր կողմը․

-Քեզ էլ եմ սիրում, հայրիկ։ Շնորհակալ եմ հեծանիվի համար։

Սվետան նրան տարավ արյուն վերցնելու, իսկ ես վազեցի երկրորդ վիրահատարան։

Վիրահատությունից հետո, երբ աղջկան արդեն ռեանիմացիա էին տարել, վերադարձա օրդինատուրական։ Նկատեցի, որ մեր փոքրիկ հերոսը պառկած է պրոցեդուրայինի թախտին՝ ծածկոցի տակ։ Սվետան նրան թողել էր՝ հանգստանա՝ արյուն վերցնելուց հետո։ Մոտեցա նրան։

-Որտե՞ղ է Կատյան,- հարցրեց տղան։

-Քնած է։ Նա կլավանա։ Դու փրկեցիր նրան։

-Իսկ ե՞ս երբ կմեռնեմ։

-Դե․․․ շատ շուտ չէ, երբ որ շատ ծեր կլինես։

Սկզբից ես մի տեսակ չհասկացա նրա հարցը, բայց հետո գլխումս փայլատակեց․ տղան կարծել է՝ մեռնելու է, երբ իրենից արյուն վերցնեն։ Դրա համար էր հրաժեշտ տալիս ծնողներին։ Նա հարյուր տոկոսով համոզված է եղել, որ զոհվելու է։ Իսկապես իրեն զոհել է հանուն քրոջ։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ սխրանք է գործել։ Ամենաիսկական։ Տարիներ են անցել, իսկ ես ամեն անգամ սարսռում եմ, երբ հիշում եմ էս դեպքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը

Ֆրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը