Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվեց 25.500 դրամ. կենսաթոշակառուները ստանալու են նաև այս տարվա հունվար-ապրիլ ամիսների տարբերությունը
ԲԼՈԳԱյսուհետ, եթե կենսաթոշակի չափը լինի նվազագույն կենսաթոշակից ցածր, թոշակառուն ստանալու է 25.500 դրամ կենսաթոշակ, ընդ որում՝ որոշումը տարածվելու է հունվարի 1-ից հետո ընկած հարաբերությունների վրա, այսինքն՝ մայիս ամսվա կենսաթոշակի հետ կենսաթոշակառուները ստանալու են նաև այս տարվա հունվար-ապրիլ ամիսների տարբերությունը:
Օրինակ, եթե կենսաթոշակի չափը կազմում է 20.000 դրամ, մայիս ամսին թոշակառուն ստանալու է 25.500 դրամ՝ մայիս ամսվա համար և 22.000 դրամ՝ չորս ամսվա տարբերության համար, ընդամենը՝ 47.500 դրամ:
Կենսաթոշակառուներին խնդրում եմ ուշադիր լինել, կանխիկ ստանալու դեպքում չմոռանալ չորս ամսվա տարբերությունը ստանալու մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/2415728481874930

1
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
4
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին
5
«Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ»



