Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ի՞նչ ես անում ամբողջ օրը». հոգնելով անդադար այս արտահայտությունը լսելուց՝ տնային տնտեսուհին գրեց այս նամակը, որ ՊԱՅԹԵՑՐԵՑ ողջ համացանցը

ԼԱՅՖ

Հոգնելով անդադար լսելուց նույն արտահայտությունը, թե՝ «Ի՞նչ ես անում ամբողջ օրը», տատուի մասնագետ Ռիշել Կասլբերրին որոշեց տնային տնտեսուհիների անունից գրել սա և հրապարակել Ֆեյսբուքում:

Այն իր հավանումների քանակով ուղղակի պայթեցրեց համացանցը: Սա պետք է կարդա յուրաքանչյուր ոք, որպեսզի գնահատի կանանց և նրանց զոհաբերությունները՝ հանուն ընտանիքի:

Ամեն ինչ սկսվում է երևակայական մի իրավիճակից, երբ ամուսինը(Ա) հանդիպում է հոգեբանի (Հ):

Հ — Ինչո՞վ եք զբաղվում, պարոն Ռոջերս:

Ա— Բանկում հաշվապահ եմ աշխատում:

Հ— Իսկ ձեր կին՞ը:

Ա— Նա չի աշխատում. նա տնային տնտեսուհի է:

Հ— Ո՞վ է պատրաստում նախաճաշ ձեր ընտանիքի համար:

Ա — Կինս, քանի որ նա չի աշխատում:

Հ — Որքա՞ն է նա քնում:

Ա — Նա վաղ է արթնանում, որովհետև պետք է ամեն ինչ նախապես կազմակերպել. հավաքել, հագցնել երեխաներին, հետևել, որ նրանք ուտեն, լվանան ատամները և ոչինչ չմոռանան վերցնել իրենց հետ: Նա արթնանում է փոքրիկի հետ, փոխում տակդիրը և ընդմիջման ուտելիք պատրաստում բոլորիս համար:

Հ — Ինչպե՞ս են ձեր երեխաները հասնում դպրոց:

Ա — Նրանց մայրն է տանում, քանի որ չի աշխատում:

Հ — Այնուհետև ի՞նչ է անում:

Ա — Սովորաբար նա որոշում է, թե ինչ կարող է անել, քանի դեռ կենտրոն է գնացել փոքրկի հետ: Նա կարող է վճարել հաշիվները կամ խանութ գնալ: Երբեմն նա ինչ-որ բան մոռանում է, ստիպված է լինում նորից դուրս գալ տնից երեխայի հետ: Երբ նա տուն է վերադառնում, կերակրում է փոքրիկին, փոխում է նրա տակդիրը և պատրաստում քնելու, մաքրում է խոհանոցը, լվացք է անում և մաքրում տունը: Դե, նա չի աշխատում:

Հ — Ի՞նչ եք անում սովորաբար, երբ աշխատանքից տուն եք վերադառնում:

Ա — Հանգստանում եմ, իհարկե: Դե ես հոգնում եմ՝ ամբողջ օրը բանկում աշխատելով:

Հ — Իսկ ձեր կինը երեկոյան ի՞նչ է անում:

Ա — Նա ընթրիք է պատրաստում, կերակրում մեզ և երեխաներին, լվանում սպասքը, հետևում, որ շանը տանեն զբոսանքի: Օգնում է երեխաներին՝ կատարելու տնային հանձնարարությունները, իսկ հետո պատրաստում քնելու. տալիս է նրանց տաք կաթ, հետևում, որ հագնեն գիշերանոցները և մաքրեն ատամները: Հետո գիշերվա ընթացքում նա արթնանում է, որ կերակրի փոքրիկին, իսկ եթե հարկավոր է, նաև փոխի տակդիրը: Դե նա ստիպված չի լինելու արթնանալ՝ առավոտյան աշխատանքի գնալու համար:

-Սա կանանց մեծ մասի առօրյան է ամբողջ աշխարհում, որը սկսվում է վաղ առավոտյան և տևում մինչև գիշեր… Եվ սա նշանակում է, որ  «չի՞ աշխատում»:

Տնային տնտեսուհիները դիպլոմ չունեն, սակայն կարևորագույն դեր ունեն ընտանիքի կյանքում: Գնահատեք ձեր կանանց, մայրերին, տատիկներին, քույրերին և դուստրերին…Քանի որ նրանց զոհողությունը անգնահատելի է. Ինչ-որ մեկը նրան հարցրեց. «Դու աշխատո՞ւմ ես, թե տնային տնտեսուհի ես»:

Նա պատասխանեց. «Ես աշխատում եմ 24 ժամ, ես մայր եմ, կին, դուստր, զարթուցիչ, խոհարար, սպասուհի, դայակ, խորհրդատու, պահապան, ամեն աշխատանք կատարող և ես հանգիստ չունեմ կամ արձակուրդ, ես աշխատում եմ գիշեր-ցերեկ և աշխատավարձ չեմ ստանում… Եվ դեռ լսում եմ այդ արտահայտությունը, թե «Ի՞նչ ես անում ամբողջ օրը»:

Նվիրվում է բոլոր կանանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հանուն իրենց ընտանիքի բարեկեցության : Կինը նման է աղի: Ոչ ոք չի հիշում նրա ներկայությունը, բայց դրա բացակայությունը զրկում է համի զգացողությունից »:

Ֆրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը