Կեսարյան հատման մասին փաստեր, որ ոչ մի կին չի ցանկանում բարձրաձայնել
ԼԱՅՖՇատ կանայք են պատրաստվում երեխայի ծննդին դեռ երկար ժամանակ: Եվ գլխավոր հարցերից մեկը, որի շուրջ կարելի է ծավալվել, դա ինքնուրույն ծննդաբերելն է, թե՞ դիմել կեսարյան հատման:
Ներկայացնում ենք ձեզ միքանի ոչ այնքան հաճելի փաստեր, որոնք ապագա մայրիկները պետք է իմանան կեսարյան հատման մասին:
Կեսարյան հատումը բավականին բարդ վիրահատություն է: Նման աշխատանքը յուրաքանչյուր բժիշկ չէ, որ կարող է հաղաթահարել: Բարդությունները կարող են առաջանալ վիրահատությունից առաջ և հետո:
Կեսարյան հատումը կարող հոգեբանական վատ ազդեցություն ունենալ մայրիկի ներաշխարհի վրա: Շատ կանայ են իրենց սկսում տարրինակ զգալ այն մտքից, որ ծննդաբերությունը բնական ճանապարհով չի անցել:
Կեսարյան հատումից հետո ապաքինումն ու վերականգնումը բավականին երկար ժամանակ են պահանջում: Վիրահատությունից հետո կինը հիվանդանոցում շատ ավելի երկար է մնում, քան բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ: Երբեմն լիովին ապաքինման համար անհրաժեշտ է լինում երկու շաբաթվա չափ ժամանակ, մինչդեռ մյուս կանանց մոտ դա տևում է ընդամենը մի քանի օր:
Կեսարյան հատման հետևանքով որովայնի վրա մնում է սպի: ացի նրանից, որ այն բավականին երկար ժամանակ ցավում է, շատ կանանց համար այդ սպին զզվելի ու տհաճ է լինում: