Վերին Պտղնիում մայրն այրվող օրորոցից փրկել է 6 ամսական որդուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ոտքերի մասում ստացած այրվածքներով «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 ամսական երեխա։ Երեխային հիվանդանոց է տեղափոխել մայրը՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան տանը օրորոցում է եղել, երբ մայրը նկատել է, որ օրորոցը վառվում է և ճիշտ կողմնորոշվելով՝ կարողացել է մարել կրակը և չսպասելով շտապօգնության ժամանմանը՝ տղային տեղափոխել է հիվանդանոց։
Քիչ առաջ պարզվել է, որ երեխան, ով «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել «ստորին վերջույթների այրվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է Երևան քաղաքի Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն։ Մանրամասները սկզբնաղբյուրում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



