Խոշոր վթար Երեւանում․ Mercedes-ը տապալել է լուսակիրը եւ շրջվել․ երեք երեխա է հոսպիտալացվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21:20-ի սահմաններում Վազգեն Սարգսյան–Խորենացի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Հովհաննես Մարտիրոսյանի վարած Nissan Tiida մակնիշի և 24-ամյա Ռաֆայել Մուրադյանի վարած Mercedes G55 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնք երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս եկել երթևեկելի գոտուց, տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



