Փարիզի կենտրոնում այրվել է Pullman հյուրանոցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Փարիզի կենտրոնում այրվող Pullman հյուրանոցը տարհանվել է, տուժել է երկու մարդ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տեղեկացվում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի 12-րդ թաղամասում գտնվող չորս աստղանի հյուրանոցում հրդեհը բռնկվել է 15։00-ին։ Դեպքի վայր է մեկնել 60 հրշեջ եւ 15 հրշեջ ավտոմեքենա։ Նրանց երկու ժամ է անհրաժեշտ եղել, որպեսզի հրդեհը վերահսկողության տակ վերցնեն։



