Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որոնք են այս տարվա 6 կարևոր թրենդները, և ինչ գնով են դրանք վաճառվում Երևանում

ԼԱՅՖ

Յուրաքանչյուր տարի դիզայներներն ամփոփում են տարվա կարևորթրենդները: Չնայած դրանք տարվա ընթացքում շատ են լինում, բայցդիզայներները որոշել են առանձնացնել 6 կարևորները: Պետք է նշել, որ այսալիքը հասել է նաև Հայաստան, և շատ աղջիկների հագին էլ կարելի էր տեսնել հետևյալ թրենդները:

  1. Բիրկենշտոկ

«Birkenshtok» անվանումը գալիս է գերմանական «Birkenstock» ընկերությունից, ով արտադրում է Եվրոպայում արդեն հայտնի օրթոպեդիկ կոշիկներ: Առաջին անգամ այս սանդալները տեսանք «Marni», «Givenchy» և «Celine» գարուն-ամառ ցուցադրությունների ժամանակ: Բայց հետաքրքիր է, որ մեր մայրերն էլ էին ժամանակի հագնում նմանատիպ սանդալներ, միայն թե տանը, ոչ թե դրսում: Ինչևէ, նորաձև աղջիկներն այս սանդալները համադրեցին ինչպես ջինսե տաբատների, այնպես էլ կիսաշրջազգեստների հետ: Նորաձևության այս ալիքը հասավ նաև Հայաստան, և այս ամառ երևանցիների հագին էլ տեսանք այս սանդալներից: Իսկ եթե խոսենք գնային քաղաքականությունից, ապա նշեմ, որ դրանց գները տարբեր էին՝ կախված նրանից, թե որ խանութից էիր ուզում այն գնել՝ 12.000, 15.000, 17.000, 25.000 դրամ: Կարծում եմ՝ այս թրենդը դեռ մյուս տարի էլ ակտուալ կլինի:

    2. Բախրամա

Եվս մեկ «բարև» 70-ականների նորաձևությունից, որը, մի քիչ ձևափոխվելով, հարմարեցվել է մեր ժամանակներին: Բախրաման կարող է տարբեր լինել՝ երկար և կարճ, օգտագործվել ինչպես ժիլետների, երեկոյան զգեստների, այնպես էլ պայուսակների վրա: Լավ է, որ այս ամենին հետևում են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, օրինակ՝ այս ոճում վերջերս տեսել եմ Գոհար Գասպարյանին, ում, ինչ խոսք, ոճը բավականին սազում էր: Խանութներում գները սկսվում են 34.000 դրամից:

    3. Կանացի բրդյա ժակետ

Բրդյա ժակետն աշնանային սեզոնին հայտնվեց թրենդում և բավականին հետաքրքիր մոդել է: Այս բրդյա ժակետին նայելիս պատկերացնում ես քեզ ինչ-որ փայտե տան մեջ՝ թեյ խմելիս: Անգամ այն մարդիկ, ովքեր այնքան էլ չեն սիրում բրդյա հագուստներ, սկսեցին այն կրել: Երևանում կարդիգան կարելի է գնել 26.000-30.000 դրամով: Երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ չի հրաժարվել նորաձև լինելու գաղափարից, և նրա հագին վերջերս տեսա «Chanel» ապրանքանիշի կարդիգան:

 

4. Նեոպրեն կտորից լողազգեստ

Այս ամառ նորաձև էին նեոպրեն կտորից տարբեր գույների լողազգեստները: Ի դեպ, նեոպրեն կտորը բավականին շատ պահանջարկ ունի այսօր, դրանից նաև վերարկուներ են կարում, կիսաշրջազգեստներ, ինչպես նաև սպորտային հագուստներ: Այս լողազգեստներն արտադրում է «Triangel» ընկերությունը, օրիգինալը կարելի է գնել 89$-ով, իսկ Հայաստանում կրկնօրինակը կարելի է գնել 15.000 դրամով: Այս ամառ հայկական շոու բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ որոշեցին ամառն անցկացնել նորաձև լողազգեստով և մի քանի լուսանկարներ հրապարակեցին իրենց հանգստից. նրանցից են Օլգա Այվազյանը և Յանա Դանիելյանը:

     5. Օվերսայզ վերարկուներ

Սրանք այն վերարկուներն են, որոնք վրադ մի չափս մեծ են։ Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր թրենդ է, և անգամ հայ դիզայներները սկսեցին առաջարկել նման վերարկուներ իրենց հավաքածուներում: Նորաձև աղջիկներն այս վերարկուները համադրում են ինչպես սպորտային կոշիկների, այնպես էլ դասական կոշիկների հետ: Ի դեպ, այս թրենդը նորաձևության մեջ մտավ դեռ 2012 թվականից, բայց, ինչպես ոճաբաններն են կանխատեսում, այն ակտուալ է լինելու նաև 2016 թվականին: Հայ ոճաբաններն առաջարկում էին իրենց մոտ դրանք պատվիրել 50.000 դրամով, իսկ խանութներում այս վերարկուները կարելի էր գտնել 20-30.000 դրամով:

Ի դեպ, օվերսայզ վերարկուներ տեսել եմ գեղեցկուհի քույրիկներ Անուշիկ և Արևիկ Ալավերդյանների հագին:

  6. Կլոր ակնոց

Հիմա հերթն ակնոցներինն է, և պետք է նշեմ, որ այս դեպքում էլ 70-ականների նորաձևությունն իրենն ասել է, քանի որ այս ոճի ակնոցներ կարելի էր գտնել մեր մայրիկների դարակներում: Այս ակնոցները ցանկացած աղջկա տալիս են ռետրո տեսք: Նման ակնոցներ այս ամառ կրեցին Սիրուշոն և Սիլվա Հակոբյանը: Դրանք մեզ մոտ կարելի է ձեռք բերել տարբեր գներով՝ կախված գրպանի պարունակությունից:

Աղբյուրը` dailyfashion07.wordpress.com

ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանԻսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը 96-ամյա Ուորեն Բաֆեթն իր 150 միլիարդ դոլար կարողությունը և բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին Աղմկահարույց մեղադրանքներ Ադրբեջանից․ Էրդողանի թիմին մեղադրում են հեղաշրջում ծրագրելու մեջ Փաշինյանի ստացած 25 հազար եվրոյին համարժեք մրցանակը կհանձնվի պետությանը ՄԱԿ-ը կկրճատի Գազայի բնակիչներին տրամադրվող պարենային օգնությունը Որ տեսակի տոնածառերն են թրենդային լինելու 2027 թվականինՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակներ են շրջվել, զոհեր կան, այդ թվում՝ նորածին Ցուցարարները փակել են Փարիզի Լուվրի մուտքը․ AFP Պեսկով․ Ուկրաինայում վերջնական կարգավորումն անհնար է առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, որը պատրաստ կլինի պատասխանատվություն ստանձնել Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Մադրիդում ուսուցիչների անժամկետ գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է ճանապարհը Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ Տարածաշրջանում կրկնակի երկրաշարժ է գրանցվել Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանԱրարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով․ BFMTV Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանՊետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին ավելի մեծ զգոնություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում Ծեծկռտուք՝ Երևանում, «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանությանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՈսկու գինը կնվազի՞․ ի՞նչ է սպասվում տարեվերջինՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՄԱԿ-ի ներկայացուցիչ Աստրիդ Շոմակերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բացահայտվել է ​​հյուրանոցում երեխայի մահվան հնարավոր պատճառըՊաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը Շարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանՀայաստանը հանձնառու է միջnւկային էներգիայի խաղաղ օգտագործմանը. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն