Ֆրանսիայի օդուժը հերթական հարվածներն են հասցրել Սիրիայի Ռաքա քաղաքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի ռազմաօդային ուժերը հերթական հարվածներն են հասցրել Սիրիայի Ռաքա քաղաքին, որը վերահսկում է «Իսլամական պետություն» արմատական խմբավորումը: Այդ մասին, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ լե Դրիանին:
Նախարարը նաեւ նշել է, որ Սիրիայում ԻՊ-ի օբյեկտներին ֆրանսիական օդուժի հարվածները կավելանան:
Ռաքայում ԻՊ-ի դիրքերին առաջին հոծախումբ հարվածը ֆրանսիական օդուժը հասցրել էր լույս նոյեմբերի 16-ի գիշերը: Գործողությանը մասնակցել էին տասը կործանիչներ, որոնք 20 ռումբ էին նետել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



