Հովիկ Աբրահամյանի ֆինանսավորմամբ ապրիլյան պատերազմում զոհված հերոսի անունով դասարան բացվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2016թ. ապրիլի 30-ին Արցախում զոհվեց 19-ամյա զինծառայող Գարիկ Մովսիսյանը: Երեկ իր հայրենի գյուղում՝ Տավուշի մարզի Զորական համայնքում բացվեց հերոսի անվան ռազմագիտության դասարանը: «Փաստ» թերթի տեղեկություններով, Գարիկ Մովսիսյանի անվան դասարանի ստեղծման ֆինանսավորումն իրականացրել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ի դեպ, դեռևս 2016 թ. հուլիսին Հովիկ Աբրահամյանը, որպես վարչապետ, այցելել էր Զորական՝ Մովսիսյանների ընտանիքին, և խոստացել զոհված հերոսի հայրական տունը հիմնանորոգել: Սակայն այն գտնվում էր խարխուլ վիճակում, և Աբրահամյանը որոշեց նրանց համար նոր տուն կառուցել: Իսկ երբ Գարիկի ավագ եղբայրը՝ Վլադիմիր Մովսիսյանն էր ամուսնանում, Աբրահամյանը նրա հարսանիքի քավորն էր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



