Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ դեր ունեն քա­ղա­քա­կան հա­ղոր­դակց­ման վի­զու­ալ խորհր­դա­նիշ­նե­րը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր մենք ապրում ենք այնպիսի քաղաքական իրողությունում, որտեղ վիզուալ տարրերը քաղաքական հաղորդակցությունից մինչև քաղաքական իմիջի ձևավորման գործընթաց դարձել են պարտադիր բաղկացուցիչներ՝ պայմանավորելով քաղաքական դաշտի ներկայացուցիչների հաջողություններն ու անհաջողությունները: Այն փաստը, որ քաղաքական գործիչներն ու առաջնորդները աստիճանաբար էլ ավելի շատ գումար են հատկացնում հեռուստատեսային գովազդների և PR արշավների վրա, խոսում է այն մասին, որ վերջիններս լիովին հասկանում են իրենց վիզուալ կերպարի ստեղծման, պահպանման և կառավարման կարևորությունը, քանի որ վիզուալ կերպարները ունակ են առաջացնելու զգացմունքներ, զգացողություններ, ընդհուպ մարդու անհատականության կերտում:

Այսօրինակ իրականության մեջ արդյունավետ քաղաքական հաղորդակցություն և քաղաքական իմիջ ձևավորող գործոնները տարաբնույթ են և բազմապիսի: Դրանց են վերաբերում քաղաքական գործիչների ինչպես վերբալ, այնպես էլ ոչ վերբալ կարողությունները՝ ներկայացնելու իրենց անհրաժեշտ, հասկանալի և հասարակության համար ընդունելի ձևով: Տեղեկացվածությունը և կոմպետենտությունը անշուշտ առանցքային որակներ են, որոնք անհրաժեշտ են հաջողված քաղաքական իմիջի ստեղծման համար: Սակայն միայն դա բավարար չէ. քաղաքական գործչի կերպարի ամբողջական ընկալումն այսօր ձևավորվում է նաև վիզուալ բաղկացուցիչներով՝ հագնվելու ոճից մինչև ամենատարբեր ժեստերի կիրառություն: Այս դիտանկյունից սոցիոլոգ Ն. Էլիասը իրավամբ նշում է, թե «սոցիալական աշխարհը զգեստավորված մարմինների աշխարհ է»: Վիզուալ սիմվոլներն արդի քաղաքական հաղորդակցության կենտրոնական տարրն են դարձել: Սրա ապացույցը դեռևս 1960թ. նախագահի թեկնածուների առաջին հեռուստատեսային բանավեճն է, որը ցույց է տվել վիզուալ տարրերի ուժն ու ազդեցությունը քաղաքական որոշումների կայացման, ինչու չէ՝ նաև փոփոխման գործընթացում: Բանավեճը հեռարձակվել էր միաժամանակ ռադիոյով և հեռուստատեսությամբ: Արդյունքում ռադիոյով ունկնդրողների շրջանում ձևավորվել էր այն տեսակետը, որ ԱՄՆ 37-րդ նախագահ Ռ. Նիքսոնը կհաղթի բանավեճը, քանի որ նա խոսում էր ավելի համարձակ, վստահ և համոզիչ: Մինչդեռ բանավեճը հեռուստատեսությամբ դիտողները այն կարծիքին էին, որ Ջոն Քենեդին ավելի վստահ և նախագահին վայել տեսք ունի: Դա պայմանավորված էր նրանով, որ Ռ. Նիքսոնը գունատ տեսք ուներ հեռուստացույցի էկրանին և անընդհատ չորացնում էր քրտինքը, արդյունքում ձևավորվել էր անվստահ և թույլ կերպար: Այդ ժամանակ շատ զարմանալի էր, թե ինչպես կարող է արտաքին տեսքը վճռորոշ դեր խաղալ թեկնածուի ընտրվել կամ չընտրվելու հարցում, մինչդեռ ներկայումս վերոնշյալը շատ լայն և ընդունված երևույթ է, և լայնորեն օգտագործվում է քաղաքական գործիչների շրջանում:

Տպավորություն ստեղծելու և համոզման դիտանկյունից վիզուալ սիմվոլների մեջ հիշատակման են արժանի սևեռուն հայացքը, ժպիտը և ժեստերը: Սևեռուն հայացքը կարող է դիտարկվել որպես համոզման միջոց, քանի որ այն փոխանցում է ապրումակցում, ուշադրություն, վստահելիություն, հուսալիություն: Սակայն այն կարող է նաև իշխանության տիրապետման նշան լինել: Ժպիտն, ընդհանուր առմամբ, դրական ազդեցություն ունի: Այն փոխանցում է համակրանք ու վստահություն, և այս համատեքստում ժպտացող քաղաքական գործիչներն ընկալվում են որպես համոզող: Ժպիտի չարաշահումը կարող է ձևավորել անլուրջ տպավորություն, իսկ բացակայությունը կարող է դիտվել որպես սառնասրտություն: Ժեստերի կիրառումը հնարավորություն կտա հիշվել հասարակական գիտակցությունում: Ժեստերը կարող են ենթագիտակցորեն ներթափանցել մարդկանց հիշողություն՝ ունենալով դրական ազդեցություն: Դրանց լեզուն հնարավորություն է տալիս բացահայտել քաղաքական գործիչների թաքնված կողմերը:

Հասարակությունն այսօր հաճախ է առաջնորդվում վիզուալ տարրերով՝ քաղաքական գործչի վերաբերյալ կարծիք ձևավորելիս: Քաղաքական գործիչների վիզուալ կերպարները առաջացնում են զգացմունքներ, զգացողություններ, փոխանցում վերջիններիս անհատականության գծերը, որով ձևավորվում են համապատասխան տպավորություններ և գնահատականներ մարդկանց շրջանում: Այս կոնտեքստում դիտարկենք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կերպարները:

Անգելա Մերկելը այն քաղաքական գործիչներից է, ում կերպարի հետ է ասոցացվում «ձեռքերը՝ տնակ» ժեստերը, քանի որ նա շատ հաճախ է կիրառում այն և՛ տեսահաղորդաշարերում, և՛ լուսանկարներում: Այս ժեստը դրական էմոցիա առաջացնող ազդակ է համարվում։ Այն վճռականություն, հեղինակություն արտահայտելու միջոց է և կիրառվում է դիմացինի մոտ վստահություն առաջացնելու համար։ Մերկելն այս ժեստն այնքան հաճախ է օգտագործում ելույթների ժամանակ, որ արդեն դժվար է հասկանալ` անկե՞ղծ է, թե՞ ոչ։ Ուստի, անհրաժեշտ է հետևել նաև նրա խոսքին, դիմային մկաններին, մարմնի շարժումներին՝ հասկանալու համար, թե երբ է նա իրոք «վստահ և վճռական», քանի որ այդ ժպտացող, վստահելի կնոջ մեջ կարող է թաքնվել «փոքրիկ դիկտատորը»։ Մերկելը հաճախ կիրառում է նաև ցուցամատը վերև բարձրացնելու ժեստը, որն օգտագործվում է հրաման արձակելու դեպքում, այն խորհրդանշում է առավելություն, գերազանցություն դիմացինի նկատմամբ։ Եթե զրույցի ժամանակ հանդիպում եք այսպիսի ազդակի, ապա ձեր զրուցակիցը, հավանաբար, ուզում է ցույց տալ, թե «ով է խոսակցության տերը»: Ելույթների ժամանակ նրա հստակ, առանձին-առանձին ասված նախադասությունները, տոնային շեշտադրումները, հաճախ նեղացող աչքերը, ինչպես նաև՝ «ցուցամատի նշան»-ի հաճախակի կիրառումը վկայում են դիկտատոր լինելու մասին։

2012թ. միջազգային հաղորդակցման ասոցացիայի կողմից իրականացված ուսումնասիրությունների տվյալների համաձայն՝ Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելը օգտագործում է ավելի շատ ուղիղ սևեռուն հայացք, քան Գերմանիայի նախկին կանցլերը (8%-4%), և չի փորձում շահել լսարանի ձայները չափից շատ ժպտալով. Մերկելը միջին հաշվով րոպեում 7 % է ժպտում:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ապա կարելի է փաստել, որ ժեստերը միակ վիզուալ տարրը չեն, որով Դ. Թրամփն առանձնանում է, վերջինիս կերպարը յուրօրինակ է նաև վառ հագուստի աքսեսուարներով և սանրվածքով: Նախագահի կարմիր փողկապը թերևս նրա արտաքին տեսքի ամենաքննարկված ատրիբուտն է իր սանրվածքից հետո: Յուրաքանչյուր ոճաբան միանգամից կնշի վերջինիս անհամապատասխանությունը նորաձևության ստանդարտներին. նախ՝ չափազանց երկար է (փողկապը պետք է հասնի մինչև գոտի), նեղ է, ինչպես նաև փոքր ու անհարմար հանգույց ունի: Այս համատեքստում հետաքրքիր է հասկանալ՝ արդյո՞ք նախագահը չգիտի՝ ինչպես անհրաժեշտ ձևով հագնվել, թե՞ դա պարզապես ազատական վիզուալ և ոճային մոտեցում է: Վերջինն առավել հավանական է, քանի որ չնայած այն հանգամանքին, որ նախագահը կարող է իրեն թույլ տալ ունենալ ամենաբարձր վարձատրվող ոճաբաններ, նա ինքն է հանդիսանում իր սեփական իմիջմեյքերը՝ հաճախակի դրսևորելով գեղագիտական սադրանքներ: Անշուշտ, նա այս ամենն անում է իր ինքնությունը տարբերվող, հիշվող և առանձնացող դարձնելու նպատակով: Ինչպես նշում է իր կենսագիր Միշել Դ'Անտոնիոն, «ինչքան էլ զավեշտալի թվա, խնամքով հարդարված Թրամփի սանրվածքը նրան իսկապես ճանաչելի է դարձնում»: Իր հագնվելու ոճով նա ապացուցում է արժեքի և նորաձևության համակցության կարևորությունը որպես առանցքային սկզբունք՝ մի կողմից, և անհատական ճաշակ ու անձնային մշակույթ՝ մյուս կողմից: 

Հագուստից բացի, Դ. Թրամփի ելույթները հարուստ են նաև ժեստերով: Տարբեր կարծիքներ կան՝ արդյոք Դ. Թրամփը դրանք միտումնավո՞ր է օգտագործում, թե՞ անկախ իր կամքից: Նրա կողմից կիրառած ժեստերն արտահայտում են իշխանության և ղեկավարման նշանակություն, քան համագործակցություն: Ok-ի նշանը նրա կողմից հաճախ կիրառվող ժեստերից է: Ժեստ, որը մատնանշում է հստակություն, ճշգրտություն և կառավարում: Թրամփը նաև հաճախ է խոսում բաց ափերով, որը բաց, ազատ լինելու նշան է: Այս ամենը հնարավորություն է տալիս ստեղծել և պահպանել դրական կերպար և լինել համոզիչ ընտրողների աչքերում:

Մերօրյա իրականության մեջ վիզուալ սիմվոլները դարձել են ժամանակակից սոցիալական, քաղաքական և գաղափարական կյանքի բաղկացուցիչ մասը, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերի սոցիալական պատկերացումների բնորոշման աղբյուրը: Շատ քաղաքական գործիչներ երկար ժամանակ են ծախսում, որպեսզի կարողանան սովորել կառավարել վերջինիս դրսևորումները՝ էմոցիաները և ժեստերը: Սակայն դա ոչ միշտ է հաջողվում անել՝ ունենալով հակադարձ ազդեցություն այն տպավորության տեսանկյունից, որ քաղաքական գործիչը փորձում է ինչ-որ բան թաքցնել:

ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ Սոցիոլոգ, PR փորձագետ, ԵՊՀ դասախոս

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով «Ես սիրում եմ արյունը». hայտնի են դարձել հինգ հարազատների սպանած 15-ամյա աշակերտուհու մասին մանրամասներՈւկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. սա պետք է դարձնել ազգային նպատակ. Վահե Հովհաննիսյան Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի երկու բազայի ռшզմական օբյեկտների խnցման մասին Ջուր չի լինի մինչև 20:00-ն Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Հսկայական շինարարական կռունկը փլուզվել է բնակելի շենքերի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալ