Գյուղապետը մի քանի հարված է հասցրել Երեւանի բնակչին․ ծեծկռտուք Խնկոյան գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով: Հայտնում է Shamshyan.com-ը։
Քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ Լոռու մարզի Խնկոյան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել իր և Խնկոյան գյուղի բնակիչ 61-ամյա Վարուժան Համբարձումյանի միջև, որի ժամանակ վերջինս մի քանի հարված է հասցրել իրեն:
Ըստ աղբյուրի՝ Վ. Համբարձումյանը Խնկոյան համայնքի ղեկավարն է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել անձնական հարցերի շուրջ:
Սպիտակի ոստիկանները բաժին են հրավիրել գյուղապետին, ոչը կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



