Բուժքույր կնոջ մասին ամուսնու կատարած գրառումը գրավել է համացանցը (լուսանկարներ)
ԼԱՅՖBlog.1in.am-ը գրում է.
Երբ Բոբբի Ուեսսոնը անցած շաբաթ նայում էր իր քնած կնոջը, նա պատկերացնել անգամ չէր կարող, որ իր զգացմունքային գրառումը կվերածվի «վիրուսի» և կտարածվի ողջ համացանցով մեկ։ Բայց հենց այդպես էլ պատահեց։
Բուժքրոջ աշխատանքը շատ հաճախ չեն գնահատում բժշկության մեջ։ Չէ որ նրանք վիրահատություններ չեն անում, այլ ուղղակի կողքից օգում են, տանում–բերում։ Բայց չէ՞ որ նրանց ցուցաբերած առաջին օգնությունից, օպերատիվ արձագանքից է կախված` մարդը կհասնի՞ վիրահատարան, թե՞ ոչ։
Ռայենա Ուեսսոնը բուժքույր է աշխատում Ալաբամայի հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում։ Հենց աշխատանքի գնալուց առաջ էլ նա պառկել էր հանգստանալու, երբ ամուսինը որոշեց կիսվել այս պատմությամբ։ Այն համացանցում 600 հազարից ավել հավանության արժանացավ և ավելի քան 150 հազար մարդ կիսվեցին դրանով։







