Ջերմաստիճանն այսօր կբարձրանա 2-3, այնուհետև կնվազի 5-6 աստիճանով. սպասվում են անձրև և ամպրոպ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում` մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը՝ հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Մայիսի 3-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա 2-3, իսկ 3-4-ը ցերեկը կնվազի 5-6 աստիճանով։ 
Երևան քաղաքում՝ մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայիսի 3-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



