Իրանի դեմ պատերազմը թանկ կնստի տարածաշրջանի վրա. իրանցի գեներալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի դեմ պատերազմը թանկ կնստի ողջ տարածաշրջանի վրա։ Այս մասին հայտարարել է Հաթամ ալ Անբիայում ԻՀՊԿ շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Գոլամ Ալի Ռաշիդը, տեղեկացնում է Mehr-ը։
«Մենք ակնկալում ենք, որ հարեւան երկրները ձեռնպահ կմնան ԱՄՆ եւ իսրայելցիների շահերից բխող գործողություններից, որոնք միայն պատերազմ վարելու եւ տարածաշրջանում լարվածություն մտցնելու համար են, որովհետեւ դա թանկ կնստի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների վրա»,- նշել է նա։



