«Բարսելոնա» - «Լիվերպուլ»․ Մոուրինյոյի կանխատեսումը
ՍՊՈՐՏ
Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Բարսելոնայի» եւ «Լիվերպուլի» հնարավորությունների մասին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։
«Իրականությունն այն է, որ «Լիվերպուլն» անցած մրցաշրջանում հասել է եզրափակիչ, այս տարի կիսաեզրափակիչում է, եւ ես կարծում եմ, որ հնարավորությունները հավասար են՝ 50/50։ Եթե «Բարսելոնան»Լիվերպուլում խաղա այնպես, ինչպես խաղաց «Օլդ Տրաֆորդում», ապա խնդիրներ կունենա։
Կարծում եմ՝ առաջին խաղում «Բարսելոնան» շատ կգրոհի, սակայն Մանեն, Սալահը, Ֆիրմինոն կարող են օգտվել դրանից եւ արագ հակագրոհների անցնեն»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Մայիսի 1-ին կայանալիք «Բարսելոնա» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



