Լուիզա Ներսիսյանի ու դստեր ապշեցնող նմանությունը. (ՖՈՏՈ)
ԼԱՅՖStyle.news.am-ը գրում է.
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը բավականին ակտիվ է Instagarm-յան տիրույթում:
Նա պարբերաբար իր էջում ավելացնում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ, հանգիստն ու առօրյան նկարագրող կադրեր:
Սակայն հաճախ ականատեսն ենք դառնում նաեւ նրա դստեր հրապարակումներին, ով Instagram-ում ակտիվությամբ չի զիջում աստղային մայրիկին:
Լիլիթն իր էջում լուսանկարների շարք է հրապարակել դերասանուհու հետ, որոնց նայելիս միանգամից աչքի է զարնում նրանց դիմագծերի, հայացքների նմանությունը:
Լուիզա Ներսիսյանի եւ Հրանտ Թոխատյանի դուստրը մեկնաբանել է լուսանկարների շարքը հեշթեգների միջոցով, որոնցից են՝ «օր մայրիկի հետ», «սիրում եմ քեզ» եւ այլն:
Հիշեցնենք, որ վերջերս իր տեղադրած հրապուրիչ լուսանկարում դերասանուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել էր ամառային, ոճային լուքով:
Լուիզա Ներսիսյանն իր ֆոտոշարքին կից որեւէ մեկնաբանություն չէր թողել: