Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գայա Արզումանյանը՝ կուսության, սիրեկանների եւ շոկային նոր հոլովակի մասին

ԼԱՅՖ

Past.am

«Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի այս երգչուհին անընդհատ հանրության ուշադրությունն իր վրա է սեւեռում կամ էքսցենտրիկ տեսահոլովակներով, կամ արտաքնի փոփոխությամբ, կամ էլ սուր արտահայտություններով, որոնք հետո մեծ քննարկման նյութ են դառնում: Արցախցի երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում մնաց իր կերպարին անդավաճան՝ համարձակ, կտրուկ, անգամ շոկային:):

Գայա Արզումանյանը


-Ո՞րն է եղել Ձեր  կյանքի ամենաճիշտ ընտրությունը:
-Երաժշտությունն է: Եվ այդ ընտրության համար երբեք չեմ փոշմանի: Միշտ սիրում եմ կրկնել, որ կյանքս նվիրել եմ իմ երաժշտությանը: Կարծում եմ՝ վերջին շնչով էլ երգելու եմ: Երգն իմ ամեն ինչն է…

-Հարցազրույցներում  հաճախ եք նշում, որ Արայիկ Գաբաջյանը շատ թանկ եւ հարազատ է Ձեզ: Նա ավելի՞ն է, քան ուղղակի պրոդյուսերը: 
-Ես Արայիկին պրոդյուսեր չեմ համարում. ինձ շատ հարազատ մարդ է, ընտանիքի անդամ: Մտքովս երբեք այլ բան չի անցել: Եթե անձնական կյանքումս փոփոխություն լինի, այդ մասին կիմանան բոլորը, որովհետեւ ես բաց մարդ եմ:

-Գայա, ասում են, թե Ձեր սիրեկաններին թաշկինակի պես փոխում եք:):
-Վա՜յ, ոնց կուզեի՝ այնքա՜ն շատ լինեին, որ թաշկինակի պես փոխեի(բարձր ծիծաղում է-հեղ.): Մի անգամ ասել եմ ու նորից կկրկնեմ, որ ծնվել եմ ավանդապահ ընտանիքում եւ ադաթները պահող, ծնողներիս հարգող աղջիկ եմ: Իմ կյանքում տղամարդ կլինի այն ժամանակ, երբ կսիրահարվեմ: Նման բան դեռ չի եղել իմ կյանքում ու, կարծում եմ, չի էլ լինի: Սերը մարդկանց համար տարբեր է: Իմ դեպքում տղամարդն այնքան լավ հատկանիշներ պիտի ունենա, որ կարողանամ նրան սիրել:

-Թվարկեք այն հատկանիշները, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի գրավել Ձեր սիրտը:
-Ամենակարեւորը՝  նա պիտի լինի արցախցի, սա որ հաստատ է:

-Մի առիթով ասել եք, որ դժվար թե արցախցու հետ կապեք Ձեր կյանքը, որովհետեւ նրանք կնոջը թույլ չեն տալիս երգել:
-Արցախում ապրողները, այո՛, դեմ են, բայց արմատներով արցախցիները՝ ոչ:

Գայա Արզումանյանը


-Եվ ինչո՞ւ արցախցի, Գայա: Հայ տղամարդը տղամարդ է՝ անկախ ծննդավայրից:
-Արցախցի տղամարդիկ «դուխով» են, ավելի մարդկային, կնամեծար:

-Հայտարարելով, որ Արցախի տղամարդիկ ավելի համարձակ են, չե՞ք կարծում, որ Ձեր խոսքը կընկալվի որպես մարտահրավեր: 
-Կարող է եւ ընկալվել, բայց ես ինձ համար ունեմ վառ օրինակ՝ հայրս: Մարդ, ով  ունեցել է 5 երեխա, կռվել է իր հողի համար եւ առ այսօր ամուր պահել ընտանիքը: Ինձ համար նա է օրինակելի տղամարդը: Ես ուզում եմ երջանիկ լինել այնպես, ինչպես մայրս է՝ ունենալով այդպիսի ամուր ընտանիք եւ ամուսին: Այս պահին անձնական կյանքն ինձ համար երկրորդական է: Որպես երգչուհի՝ դեռ շատ բան ունեմ ասելու իմ հանդիսատեսին: Երբ զգամ՝ ասելիքս սպառվել է, գուցե մտածեմ անձնականի մասին:

-Խոսակցություններ են եղել, որ ընկեր եք ունեցել, անգամ պատգամավորի տղայի հետ են Ձեր անունը կապել: Մարդիկ դժվարությամբ են ընկալում  հասուն տարիքի աղջկա, որը երբեք ընկեր չի ունեցել:
-Ես 33 տարեկան կույս եմ ու չեմ վախենում դա ասել: «Հայաստանի ձայնը» նախագծի ընթացքում շփվել եմ մեկի հետ՝ հասկանալու համար՝ արդյոք կարող ենք լրջացնել հարաբերությունները, թե՝ ոչ: Մեր շփումը շատ կարճ է տեւել՝ մեկ ամիս: Իմ կյանքում դա սխալ էր: Ես չեմ կարող լինել մեկի հետ, ով ինձ շատ է սիրում, բայց ես՝ ոչ: Միշտ ասել եմ, որ պիտի սիրեմ մեկին ու վստահ լինեմ, որ կողքինս տղամարդ է: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն արժանի է սիրելու ու սիրված լինելու, որովհետեւ սերը կնոջը գեղեցկացնում, բարի է դարձնում: Իսկ մայրանալուց հետո հայ կինն ամբողջովին նվիրվում է զավակին:

Այն, ինչ տեսնում եք հիմա, բեմական կերպար է: Ես շատ կուզեի տնից դուրս գալ կեդերով, առանց դիմահարդարման, բայց բեմի մարդ եմ ու չեմ կարող: Իսկ ելույթ ունենալիս բաց հագնվելը մարմնավաճառություն չէ: Եվ եթե հայրս, լինելով պահպանողական տղամարդ, ընդունել է, որ իր աղջիկը բեմի մարդ է ու կարող է իրենց թույլ տալ բաց հագնվել, ապա մյուսները նույնպես պիտի ընդունեն ու հասկանան:

-Շատ օրինակներ ունենք, երբ երգչուհիներն ընտանիք կազմելուց հետո վերադարձել են բեմ, կամ էլ համատեղել են ընտանեկան կյանքն ու աշխատանքը:
-Տարիների ընթացքում փոխվել է վերաբերմունքս այս հարցին: Ես այլ կյանքով եմ ապրել, ծնվել եմ մի վայրում, ուր տարբերություն չի եղել աղջկա եւ տղայի միջեւ, առավել կոպիտ ենք մեծացել, որովհետեւ մենք ամեն վայրկյան պայքարել  ու պատասխանատվություն ենք ունեցել ոչ միայն մեր, այլեւ քույրերի ու եղբայրների կյանքի համար: Ինքնավստահ եմ, այդ իսկ պատճառով իմ կողքին պետք է ուժեղ ու վստահ տղամարդ լինի:

-Չե՞ք նեղվում Ձեր հասցեին հնչող քննադատություններից:
- Քննադատություններ միշտ են եղել, անգամ այն ժամանակ, երբ կար միայն լավ ձայն, ու հաճախ քննադատությունների պատճառը նախանձն է:

Գայա Արզումանյանը


-Հատուկ քայլեր անո՞ւմ եք ուշադրության կենտրոնում լինելու համար: 
-Ոչ, եթե անեի, ավելի շատ կքննարկվեի ու կքննադատվեի: Ես ուզում եմ, որ մարդիկ ընկալեն երգչուհուն ոչ թե որպես տիկնիկ, որը եկավ, կանգնեց, երգեց ու գնաց, այլ որպես արտիստ, ով կարող է նաեւ լավ պարել, խնամված տեսք ունենալ եւ այլն: Այսօր կան մարդիկ, ովքեր երազում են բեմում լինել այնպիսին, ինչպիսին ես եմ, հագնվել նույնքան համարձակ, բայց չեն կարող, այդ պատճառով նախանձում են ու չարախոսում: Այս բնագավառում ռիսկի դիմելը կարեւոր է:

-Ինչպե՞ս եք շփվում այն մարդկանց հետ, որոնք կարող են Ձեզ հետ հաց ուտել, բայց Ձեր թիկունքում ակտիվ բամբասել:
-Միակ բանն է, որի հետ չեմ կարող համակերպվել: Եթե մեկին ընդունում եմ հարազատի պես, ապա նվիրվում եմ անսահման: Վերջին շրջանում այդ հարցում հաճախ եմ սխալվում: Ես դիմացինիս հետ ազնիվ եմ, եթե աշխատանքը լավը չէ, չեմ կարող ձեւացնել, թե հավանել եմ, ուզում եմ, որ իմ հանդեպ էլ այդպիսին լինեն: Ընկերասեր եմ, ինչպես արցախցիներն են ասում, եթե հաց ես կիսում մեկի հետ, դա ընդմիշտ է, ուստի վատություն անել չի ստացվի: Ընկերության հարցում միամիտ եմ:

-Ի՞նչ կուզեիք տեսնել հայկական երգարվեստում:
-Կուզեի, որ երգիչները հարգեին միմյանց: Երբ սկսենք իրար սիրել, հարգել ու հասկանալ, որ ստեղծագործող ենք եւ աշխատում ենք ժողովրդի համար, կհաղթենք: Նախանձը պետք է վերանա մեր երկրից: Մենք փոքր երկիր ենք եւ պետք է ամեն հարցում իրար սատարենք:



-Ի՞նչ նորություն սպասել առաջիկայում:
-Նոր երգ կներկայացնեմ: Երգը կոչվում է «Ամեն ինչ, կամ ոչինչ»: Այսպիսին ինձ դեռ չեն տեսել, շոկային է լինելու: Շատ չեմ ուզում մանրամասնել, միայն կասեմ, որ տեսահոլովակը լինելու է փոքր ֆիլմ, սյուժեն էլ իմ կյանքի պատմությունն է՝ կին, ով վերջում ընտրում է այն, ինչն ինքն է ուզում:

Զրուցեց Անի Կարապետյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Գայա Արզումանյանի անձնական արխիվից

 

Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին․ ռուբլին կթանկանա՞Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանՈսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ