Երևան, 10.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արդեն սովորել եմ, որ մարդիկ ինձ տեսնում են ու զարմանալով ասում` Լիդուշիկն այդքան մե՞ծ է». Լիդուշիկը` կերպարային փոփոխության ու երեխաներից չհրաժարվելու մասին

ԼԱՅՖ

Past.am

Չնայած ամռանը նա կդառնա 20 տարեկան, մանկական միջոցառումներն առանց իրեն չեն անցնում. Լիդուշիկն այսօր էլ մանկական միջոցառումների սպասված հյուրն է, դրանից չի սրտնեղում, ծիծաղելով ասում է, որ արդեն սովոր է, որ մարդիկ չեն հավատալու իր տարիքին, նույնիսկ համակերպվել է, որ մինչև 50 տարեկան իրեն փոքր են ընկալելու։)

Այնուամենայնիվ, առջևում կերպարային փոփոխությունն է։ Tert.am Life–ը երգչուհու հետ զրուցել է գործունեության այս փուլի ու սպասվող փոփոխությունների մասին։

 

Մինչև այս Լիդուշիկը փորձեր արեց ներկայանալ նաև որպես երիտասարդ երգչուհի, սակայն այդ քայլերը վերջնական չէին։ Սիրո մասին երգին հաջորդում էր երգ, որն ավելի շատ փոքրիկներին կհետաքրքրի։ Լիդուշիկը խոստանում է` այս տարի կլինի իր նոր կերպարային մուտքը ոլորտ, առջևում այդ ուղղությամբ ավելի հստակ քայլեր կան։

«Շուտով կթողարկի նոր տեսահոլովակ, որտեղ ակնհայտ կլինի իմ կերպարային փոփոխությունը։  Նոր ստեղծագործությունը պարային երգ է, որի տեսահոլովակն էլ պարային կլինի։ Մեկ այլ երգ էլ ունեմ` սիրո մասին, կոչվում է «Սիրահարվել եմ»,  այս անգամ ոչ թե հեքիաթային, այլ լուրջ սիրո մասին է։ Կարծում եմ` դա էլ ազդակ կլինի, որ ես արդեն մեծացել եմ»,– ասաց երգչուհին։

Այնուամենայնիվ, մարդկանց ենթագիտակցության մեջ Լիդուշիկը մնացել է որպես փոքրիկ երգչուհի։ Նրանից հետաքրքրվեցինք` մտավախություն չունի՞, որ նոր կերպարը կարող է չընկալվել։

«Չեմ կարծում, որ չընդունվելու խնդիր կլինի։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը,– ասաց նա, միաժամանակ, ծիծաղելով հավելեց,– ինձ բոլորը փոքր են ընկալում։ Ասպարեզի ընկերներս էլ ինձ դեռ երեխա են համարում, ասում եմ` ես արդեն մեծացել եմ։ Մինչև հիմա մարդիկ ինձ տեսնում են համալսարանում ու զարմանալով ասում` ինչու Լիդուշիկն այդքան մե՞ծ է։ Իրականում ես էլ ունեմ այդ հատկությունը` մեծանում եմ։ Ինձ համար նման արձագանքները սովորական են դարձել, չեմ սրտնեղում»։

Հունիսի 1-ը երգչուհու համար շատ հագեցած է լինելու. 3 համերգ ունի մեկ օրում, օրվա առաջին կեսին կլինի Գյումրիում, այնուհետև Երևանում։ «6 տարի առաջ ես հենց Գյումրուց սկսեցի իմ մենահամերգների շարքը, տարիներ անց` 20-ամյակիս շեմին կրկին համերգ եմ ունենալու իմ սիրելի Գյումրիում, ինչի համար շատ ուրախ եմ։

Նույն օրը երեկոյան փոքրիկ երգիչ Դավուլի հետ համերգ ունեմ «Դինամո» մարզադաշտում, այնուհետև ելույթ կունենամ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում։ Կարծում եմ` հունիսի 1–ն ինձ մոտ միշտ այդպիսին է լինելու, ես ուրախ եմ, որ մանուկների տոնին հնարավորություն ունեմ տարբեր համերգներ ունենալ։

Ինձ հաճելի է շփվել այդքան շատ երեխաների հետ, երգել նրանց համար, ուրախացնել նրանց։ Չեմ ուզում հրաժարվել երեխաներից»,– ասաց երգչուհին։

Մինչ նոր տեսահոլովակ ներկայացնելը Լիդուշիկը պատրաստվում է իր համար մեկ այլ կարևոր միջոցառման։ Հունիսի երկրորդ կեսին մեկնելու է Ֆրանսիա, որտեղ «Հայ դաս» վարժարանի և Արմինե Գաբրիելյանի «Կոլաժ» թատերախմբի հրավերով ներկայանալու է երաժշտական բեմադրությունների շրջանակում։ Լիդուշիկը կատարելու է մանկական երգերը, որոնցով ուղեկցվելու են բեմադրությունները։ Լինելու է ֆրանսիական 3 քաղաքում։

«Առաջին անգամ եմ լինելու Ֆրանսիայում։ Փարիզում լինելու ցանկությունս շատ մեծ էր։ Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունենալու շփվել Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցների հետ։ Այս ներկայացումներն էլ շատ եմ կարևորում։ Կազմակերպիչները ջանք ու եռանդ չեն խնայում մեր երգերը, լեզուն, ավանդույթները թատրոնի միջոցով պահպանելու համար»,– նկատեց երգչուհին։

Աղբյուր՝ Tert.am Life

4 օր Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Գազ չի լինելու․ հասցեներ «Tesla»-ն, Դիլիջանի 4–րդ ոլորանից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել 5–րդ ոլորանում. կան վիրավորներ «Փյունիկը» հաղթեց Մալթայի փոխչեմպիոն «Մարսաշլոկին» Չինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել Իսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Օմանի ծոցի ափին գտնվող իրանական Քոնարակ քաղաքում երեք պայթյուն է որոտացել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է Իրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել է Սեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ԱԱ-2026. Ֆրանսիայի եւ Մարոկկոյի մեկնարկային կազմերը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚- ՍՊԸ- ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդըIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինԳոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համար Դատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Չեխիայի նախագահը կոչ է արել վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ Opel Astra-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել է Եկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմին 1 կիլոգրամ 108 գրամ մեթամֆետամին, 10 կիլոգրամ մարիխուանա՝ «Ֆորդ տրանզիտ»-ում. ձերբակալվածներ կան Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ Կարապետյան Բարկոլայի ապագան անորոշ է․ «Լիվերպուլը» հետևում է Սալահի հնարավոր փոխարինողին Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Երևանում հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. վիրավոր կա Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ Լուվրը ժամանակավորապես կրճատելու է աշխատանքային ժամերը՝ ծայրահեղ շոգի պատճառով Հանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia ResourcesՎանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի Ս․ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին «Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան F-16 կործանիչը վթարային վայրէջք է կատարել․ Հունաստան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան Մայրը դաժանորեն սպանել է 5-ամյա աղջկան. հայտնի է պատճառըԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՀունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել