Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչո՞ւ սահմանվեց «ձկան օր» և ինչո՞ւ հենց հինգշաբթին

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Ձկան օրը ժամանակին խորհրդային ճաշարաններում մտցրել են բնակչության առողջության համար, քանի որ օգտակար է շաբաթը գոնե մեկ օր ձուկ ուտել։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Իհարկե, բնակչության առողջությունը ԽՍՀՄ-ում երբեմն հասնում էր վտանգավոր սահմանների, բայց սովորաբար դա կախված էր լինում ուղղակի քաղցի հետ։ Եվ ձկան օրվա ընդունումը ևս կապված էր դրա հետ։ Բանն այն է, որ 1930-ականներին կոլեկտիվացման պատճառով առաջացել էր մսի արտադրության կտրուկ անկում։ Անհրաժեշտ էր բնակչության շրջանում առաջացող սպիտակուցային քաղցը ինչ-որ կերպ կոմպենսացնել: Այդ իսկ պատճառով 1932 թվականի սեպտեմբերի 12-ին սննդամթերքի մատակարարման ժողկոմ Միկոյանը ստորագրում է «Հանրային սննդի կազմակերպություններում ձկան օր մտցնելու մասին» հրամանը, ըստ որի, հրահանգվում էր շաբաթվա մեկ օրը սահմանել «ձկան օր» և այդ օրը ճաշացուցակներում չընդգրկել մսային ուտեստներ: Այս ամենը պայմանավորված էր նրանով, որ միայն ծովերն ու լճերն էին իրականում խուսափել կոլեկտիվացումից, այսինքն՝ լի էին ձկներով։ Ուստի որոշվեց, որ մոյվան, սելդը և մնացած ձկները շաբաթական մեկ օր փոխարինելու են մսին։ Ինչ-որ տեղ կարող է թվալ, որ սա ուղղակի կապ ունի նաև Ռուս ուղղափառ եկեղեցու ավանդույթների հետ: Եկեղեցական ավանդույթներով, չորեքշաբթին և ուրբաթը հանդիսանում են պահքի օրեր, դրան գումարած՝ կան Մեծ և Փոքր պահքի օրեր: Ընդ որում, թույլատրվում էր պահքի որոշակի օրերին ձուկ օգտագործել: Սակայն, նաև հաշվի առնելով ժամանակաշրջանը, պարզ է, որ «ձկան օր» մտցնելը ոչ մի կապ չուներ այս եկեղեցական սովորության հետ: Ուշագրավ է, որ այս որոշումից շատ էր տուժում հենց կովկասցի Միկոյանը։ Նա իր հուշերում գրել է, որ սկզբից անգամ զզվելի էր կպչել ձկնապուրին, բայց հետո այն սկսեց նույնիսկ դուր գալ։ Այնուամենայնիվ, նշենք, որ բնակչության առողջության տեսակետից սա այնքան էլ վատ որոշում չէր։ Ավելի ուշ՝ 1976 թվականի հոկտեմբերի 26-ին ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեն նոր՝ կրկնակի որոշում ընդունեց՝ կապված «ձկան օրվա» հետ: Այս անգամ որոշվեց ձկան օրը» պարտադիր դարձնել և սահմանել կոնկրետ օր՝ հինգշաբթին: Այս դեպքում պատճառը ո՛չ սովն էր, ո՛չ էլ խորհրդային ղեկավարության «անդադար» մտահոգությունը ազգաբնակչության առողջությամբ: Ուղղակի կառավարությունը ցանկանում էր խթանել ձկնարդյունաբերության զարգացումը: Արդյունքում հանրային սննդի բոլոր կազմակերպություններում հինգշաբթի օրերը տրվում էին միայն ձկնային ուտեստներ՝ բացառելով մսայինը, որը, իհարկե, մեծ դժգոհություններ առաջացրեց աշխատավորների շրջանում: 

Հարցին, թե ինչու «ձկան օրը» պարտադիր պետք է լինի հինգշաբթի, ԽՍՀՄ կառավարությունը, ինչքան էլ զարմանալի է, ուներ կոնկրետ բացատրություն: Ըստ նրանց, դա կատարվել է կոնկրետ վիճակագրական հետազոտությունների և հաշվարկների արդյունքում (հավանաբար ինչոր մեկը այդ գիտական աշխատանքի համար պրոֆեսոր կամ ակադեմիկոս է դարձել): Իսկ թե կոնկրետ ինչի վրա են հիմնված այդ հաշվարկները կամ վիճակագրությունը, այնքան էլ պարզ չէ, ընդամենն արձանագրվում է, որ, ըստ հաշվարկների, հենց հինգշաբթին է ձկնամթերքի առավել ակտիվ իրացման օրը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ