Հնդկաստանում շուրջ 1 մլն մարդու են տարհանել մոտեցող հզոր ցիկլոնի պատճառով (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հնդկաստանի Օրիսա ափամերձ նահանգի իշխանությունները արտակարգ ռեժիմով շուրջ մեկ միլիոն մարդու են տարհանել մոտեցող «Ֆանի» ցիկլոնի պատճառով, որն, ինչպես սպասվում է, նահանգին կհարվածի ուրբաթ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, «Ֆանի» ցիկլոնը Բենգալյան ծոցի կողմից հորդառատ անձրևներ է բերում, իսկ քամու արագությունը հասնում է 200 կմ/ժամի:
Փորձագետների գնահատականներով՝ դա կլինի ամենահզոր ցիկլոնը, որը Օրիսա նահանգին հարվածել է 2014 թվականից ի վեր: Տարերային աղետի մոտենալուն ընդառաջ իշխանությունները տարհանել են նաև հարակից գյուղերի բնակիչներին: Առափնյա ծառայությունը շուրջօրյա հերթապահություն կիրականացնի տարածաշրջանում:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



